×


Ֆլորա Աղաբաբյանը Սուրբ Զատկի տորթեր է ձեւավորել

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի. այսօր այս խոսքերով են ողջունում միմյանց քրիստոնյաները` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնի առթիվ:

Ամերիկաբնակ Ֆլորա Աղաբաբյանի պատրաստած քաղցր հավկիթներով տորթը


Հին եւ Նոր Կտակարաններում 5 տաղավար տոներից մեկը համարվող Զատկի տոնին նախորդող շաբաթ երեկոյան, ըստ եկեղեցական կարգի, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Պատարագ, որի ավարտին  ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը, իսկ առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում` Սբ. Պատարագ:

Ամերիկաբնակ Ֆլորա Աղաբաբյանի պատրաստած քաղցր հավկիթներով տորթը


BRAVO.am-ն այս հրապարահման մեջ ձեր ուշադրությանն է ներկայացնում ամերիկաբնակ հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանի` Սուրբ Զատկի թեմայով պատրաստած տորթերը: Բազմաթիվ հեռուստաշոուների մասնակցած ու տորթերի մրցույթներում հաղթած հայուհու մասին մեր հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ֆլորա Աղաբաբյանի` կարապներով զարդարված տորթերից


Տորթերի գունեղ զարդարանքները պատրաստելիս հրուշակագործն օգտագործում է շաքարի խմոր, շոկոլադ, գունավորված կակաոյի յուղ: Ֆլորա Աղաբաբյանի կարծիքով` գարնան ամենագեղեցիկ օրը Սուրբ Զատկի տոնն է. “Միացյալ Նահանգներում այս տոնին որպես խորհրդանիշ ընդունված են բազմասերունդ նապաստակներն ու ճուտիկները, իսկ կարապն ուղղակի գարնան խորհրդանիշ է”: 

BRAVO.am-ը շնորհավորում է Սուրբ Հարության տոնի առթիվ:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ֆլորա Աղաբաբյանը 

Կարդալ ավելին

Quality Sign BW