40 տարեկանում ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է ամերիկյան դերասան Փոլ Ուոքերը, որին համաշխարհային ճանաչում են բերել 2001 թվականին նկարահանված “Ֆորսաժ”-ը եւ դրա հաջորդ սերիաները: Այս Ֆիլմերում նա մարմնավորում է փողոցային ավտոարշավորդ Բրայան Օ’Կոններին:
Փոլ Ուոքերը
Դեպքը տեղի է ունեցել Սանտա-Կլարիտա քաղաքում, որտեղ նա պատրաստվում էր մասնակցել բարեգործական ավտոշոուի` կազմակերպված Ֆիլիպիններում թայֆունից տուժածներին օգնելու նպատակով:
Փոլ Ուոքերը
Փոլ Ուոքերն ուղեւոր էր “Porsche” մակնիշի ավտոմեքենայում, իսկ ղեկին նրա ընկերն էր, որը նույնպես մահացել է: Վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, այն բախվել է ծառին եւ այրվել:
Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին սկսվել են “Ֆորսաժ” ֆիլմի 7-րդ մասի նկարահանումները, իսկ պրեմիերան նախատեսված է 2014 թվականին:
BRAVO.am
Աղբյուրը` KP.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: