Աշխարհի ամենանախանձելի փեսացուներից մեկը, աղջիկների սպիտակ ձիով ասպետն ու բառիս բուն իմաստով արքայազնը կարծես թե գտել է իր երկրորդ կեսին: Ամերիկյան “E!”-ն հրապարակել է 28-ամյա Հարիի ու 24-ամյա մոդել Քրեսիդա Բոնասի` Շվեյցարիայում ֆիքսված լուսանկարները, որոնք բավական ռոմանտիկ բնույթ են կրում:
Արքայազն Հարին սիրելիի` մոդել Քրեսիդայի հետ
Հետաքրքականն այն է, որ Հարին արդեն հասցրել է սիրավեպ ունենալ Քրեսիդայի հետ ու նաեւ բաժանվել, իսկ պատճառն այս արքայազնի` համացանցում տարածված ու բուռն քննարկումների առիթ դարձած մերկ նկարներն էին, որտեղ նա զվարճանում է այլ կնոջ հետ:
Արքայազն Հարին
Իր արքայազնին ներելու համար մոդելին, պարզվում է, հարկավոր էր կես տարի:): Զույգը սիրավեպի վերսկսումը նշել է Շվեյցարիայում: Հարիին եւ Քրեսիդային հանգստի ընթացքում միացել են արքայական ընտանիքի մյուս անդամները:
Արքայազն Հարիի ընկերուհին` Քրեսիդա Բոնասը
“Քրեսիդան լավ դաստիարակություն է ստացել, հայտնի ու ճանաչված ընտանիքից է, իսկ դա նշանակում է, որ Հարիի հետ հանդիպում է ոչ շահադիտական նպատակներով կամ հայտնի դառնալու համար: Իսկ արքայազնի ընտրությունն անակնկալ չէր արքայական ընտանիքի համար”, -գրել է “E!”-ն:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru


×
6,199






