×


Աննա Բաբայան

Աննա Բաբայան

Իսպանիայում ինչո՞վ է զբաղվում ֆոտոմոդելը Աննա Բաբայանին շուտով կարող եք տեսնել զբոսաշրջիկների համար նախատեսված իսպանական ուղեցույց-գրքույկներում: Հայ ֆոտոմոդելը լուսանկարվել է Բարսելոնի “Joan Miro” պուրակի ֆոտոշարքում: Աննան իր նոր այցեքարտը` լուսանկարներն է տրամադրել BRAVO.am-ին:): Anna Babayan Աննա Բաբայանը մոդելային կայքերից մեկում իր լուսանկարներն է տեղադրել,  իսկ առաջարկը չի ուշացել. “Տարբեր ազգերի մոդելները, լուսանկարիչները, մոդելային գործակալությունները, ոլորտի մասնագետները օնլայն հանդիպում ու միմյանց աշխատանքային առաջարկներ են անում: Սառա անունով մի լուսանկարիչ, որը ճանաչում էր Իսպանիայում բնակվող քրոջս, ինձ առաջարկեց անհատական ֆոտոսեսիա անցկացնել հենց Իսպանիայում:): Սեպտեմբերին մեկնեցի, արդեն տեղում՝ իր ֆոտոստուդիայում, աշխատեցինք, մյուս տարվանից կհամագործակցենք պայմանագրով”: “Երբ աչքերդ փակես այգում…” Արդեն Իսպանիայում լուսանկարիչ Խուան դե Դիոսի կողմից Աննան ստացել է հաջորդ առաջարկը. այն է` Բարսելոնի “Joan Miro” պուրակում մասնակցել մի ֆոտոշարքի, որը տպագրվելու է տուրիստական գրքույկներում եւ Իսպանիայի հյուրանոցներում, ժամանցի վայրերում բաժանվելու է զբոսաշրջիկներին: “Այդ էկզոտիկ այգում երբ աչքերդ փակես, քեզ ինչպիսի՞ն կպատկերացնես… Լուսանկարների գաղափարական հիմքում դա է:)”,- նշել է Աննան ու հավելել. “Ինձ շատ հաճելի էր, քանի որ որպես զբոսաշրջիկ եղել էի այդտեղ ու շատ էի հավանել այգին:)”: Anna Babayan Իսպանացիների հետ համագործակցությունը 175 սմ հասակով մոդելին շատ է դուր եկել. “Ոճաբանի հետ ընտրել ենք հագուստը, որը հիպպիական ոճի խանութում գտանք, նախապես փորձնական նկարահանում ենք արել այդ հագուստով, հետո միայն սկսել բուն աշխատանքը: Այդ հագուստով ինձ ավելի վայրի կերպարով էի պատկերացնում, բայց լուսանկարները նայելիս բոլորովին այլ կերպար տեսա, ինչը լուսանկարչի շնորհիվ է”: “Առավելությո՞ւն, թե՞ թերություն” Աննա Բաբայանի հավաստմամբ՝ իսպանացի լուսանկարիչների աշխատաոճը փոքր-ինչ տարբերվում է հայ լուսանկարիչների ոճից, որոնք իրենց արհեստավարժությամբ չեն զիջում իսպանացիներին. “Մեր լուսանկարիչների պրոֆեսիոնալիզմը շատ եմ հավանում, հատկապես` Արտաշես Մարտիրոսյանի, Եղիա Ներսեսյանի ու Արթուր Հովակիմյանի: Բազմիցս աշխատել եմ նրանց հետ: Չգիտեմ՝ առավելություն է, թե թերություն, բայց Իսպանիայում բացահայտեցի, որ իրենք լուսանկարները ֆոտոշոփով քիչ են մշակում: Մեր լուսանկարիչներն ավելի մանրակրկիտ են մշակում”:

Աննա Բաբայանը լուսանկարվել է իսպանական ուղեցույց-գրքույկի համար
“Բլից”, “Երեկո շոու Արմենի հետ” ծրագրերի նախկին հաղորդավարուհին այժմ զբաղված է իր հիմնական մասնագիտությամբ: Աննան արաբական ոճի դիմահարդար է, Բարսելոնի այգու լուսանկարների դիմահարդարումն իր ձեռքի գործն է, իսկ ստուդիական ֆոտոշարքում աշխատել է  այլ դիմահարդարի հետ: Աննան կտեղափոխվի Բարսելոն 27-ամյա մանեքենուհին Իսպանիա տեղափոխվելու նպատակ ունի. ցանկանում է հենց այնտեղ աշխատել որպես դիմահարդար եւ ֆոտոմոդել. “Դեռ մշտական չեմ տեղափոխվել, բայց տարվա որոշ մասն այնտեղ եմ լինում՝ քրոջս մոտ: Իսպանիա տեղափոխվելուս հիմնական առիթը նոր բիզնես սկսելն է. պատրաստվում եմ բացել դիմահարդարման սրահ եւ ուսուցման ստուդիա: Որպես դիմահարդար աշխատելու թույլտվություն ունեմ, ուզում եմ նաեւ դասավանդելու լիցենզիա ձեռք բերել: Հավանաբար, հաջորդ տարվա մայիսին արդեն կկարողանամ աշխատել Բարսելոնում”: Աննային բիզնես սկսելու հարցում օգնում է հայրը. “Նա միշտ ասում է, որ բիզնեսի տեսանկյունից մտածեմ հաջողության հասնելու համար:): Բարսելոնում ունենք տարածք, որը կծառայի բիզնեսին. բնակության համար չէ”: BRAVO.am-ի հետ հարցազրույցում մոդելը նշել է՝  դեռ չի պատրաստվում ամուսնանալ, այժմ աշխատանքով է տարված. “Հիմա ինձ այստեղ պահող հանգամանքը ծնողներս ու ընկերս են: Կարծում եմ՝ վաղ, թե ուշ կամուսնանանք: Բայց Իսպանիայում ապրելն արդեն որոշված է. մեկ ամսվա ընթացքում ստանում ես այնքան առաջարկ, որ այստեղ մեկ տարվա մեջ չեն լինում: Սա եւս ոգեւորիչ հանգամանք է”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Juand-ի եւ Sara Bernuy-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին