×


Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյան

Ո՞ւմ է մարմնավորում գեղեցկուհին նոր ֆիլմում “Ամուսնական խորհրդատու”, այսպես է կոչվում այն ֆիլմը, որում նկարահանվում է նաեւ Քիմ Քարդաշյանը: Ռեժիսորը Թայլեր Փերին է: Նշենք, որ ռեալիթի-շոուների հայազգի աստղը ֆիլմերում նկարահանվելու փորձ արդեն իսկ ունի. Քիմը խաղացել է  “Deep in the Valley” եւ “Disaster Movie” ֆիլմերում: Kim Khardashyan Գեղեցկուհու մասնակցությամբ նոր ֆիլմի նկարահանումները սկսվել են հոկտեմբերի 26-ին` Ատլանտայում: Ֆիլմի գլխավոր հերոսուհու անունը Ջուդիթ է: Նա ամուսնական խորհրդատու է, ով այնքան է հոգնել սեփական ամուսնական կյանքից, որ որոշում է խախտել կանոններն ու դավաճանել ամուսնուն:): Քիմ Քարդաշյանը մարմնավորում է Ավային, ով աջակցելու է գլխավոր հերոսուհուն եւ օգնելու է խորհուրդներով: Դե ինչ, տեսնենք` ինչ դուրս կգա այս ամենից: Իսկ ֆիլմի նկարահանման աշխատանքներին կանդրադառնանք առաջիկայում;): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` deadline.com

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին