×


Ասենք ոչ թմրամոլությանը

Ասենք ոչ թմրամոլությանը

Կայացավ “Կյանքն առանց թմրանյութերի” ակցիան Թմրանյութերը չպետք է կառավարեն քեզ, դու կամքի ուժ ունես:): Միայն առողջ ապրելակերպ “ներարկիր” հոգիդ ու հնարավորությունդ մի կորցրու տեսնել կյանքի բոլոր վառ գույները: Հունիսի 26-ին` Թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում իրականացվեց “Կյանքն առանց թմրանյութերի” ակցիան: Դիջեյական վահանակի մոտ Vakcina-ն էր: Գիտեք չէ՞` “No drugs, only DJ Vakcina”:): Ծրագիրը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Բուժքրոջ կերպարով Արուսիկը երաժշտություն էր ներարկում իր շուրջը համախմբված երիտասարդներին: Թմրամոլությանը վերաբերող վիճակագրական տվյալներով թխվածքաբլիթների պատվաստում ստացան նաեւ անցորդները: Կամավորները բոլորին թմրանյութերի վնասակար ազդեցությունը ներկայացնող ֆլայերներ էլ բաժանեցին: “Կյանքն առանց թմրանյութերի” ծրագիրը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը` Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ ու DJ Vakcina-ի մասնակցությամբ: DJ Vakcina “Նման միջոցառումներով փորձում ենք միասնական դարձնել հայ երիտասարդությանը եւ կանխարգելել հանրության համար վտանգավոր գործողությունները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը երեք ամիս է` ինչ աշխատում է, սա առաջին նմանատիպ ակցիան է: Նպատակը` հանրությանն ապահովել համապատասխան տեղեկատվությամբ, քարոզել առողջ ապրելակերպ, նվազեցնել թմրամիջոցներ օգտագործողների թիվն ու  երիտասարդության ուշադրությունը հրավիրել առողջապահական այս լրջագույն խնդրի վրա”,- ասաց հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար Մարթա Սիմոնյանը: Կամավորները թմրանյութերի վնասակար ազդեցության մասին ֆլայերներ էին բաժանում Կազմակերպիչները նշում են, որ միջազգային չափանիշներով անցկացված հետազոտությունների համաձայն,  Հայաստանում 30 հազար թմրամոլ կա: Նարկոլոգիական կենտրոնի տրամադրած տվյալներով էլ մեր հանրապետությունում թմրամոլության ախտորոշմամբ հաշվառվածները  448-ն են, թմրամիջոց օգտագործողները` 617-ը: Կազմակերպիչները խոստանում են որ երիտասարդությանը տեղեկացնող ու համախմբող լայնածավալ միջոցառումները պարբերական բնույթ են կրելու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշում է, որ երիտասարդությանը տեղեկացնող ու համախմբող լայնածավալ միջոցառումները պարբերական բնույթ են կրելու: “Առողջ ապրելակերպին ուղղված միջոցառում ենք կազմակերպել` երիտասարդների ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրելով խնդրի վրա: Վայրը անցումային հատվածում է. երեք-չորս րոպեում առնվազն հիսուն մարդ է անցնում: Այս բոլոր մարդկանց ուշադրությունը կուղղվի թմրամիջոցների դեմ պայքարին”,- ասաց նա: “Կյանքն առանց թմրանյութերի” ակցիան Ըստ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի` խոցելի հատվածի` 14-25 տարեկան երիտասարդների համար հասկանալի եւ հաճելի ֆորմատով միջոցառում են իրականացնում. “Եթե դասական երաժշտության համերգ կազմակերպեինք, մասնակիցների թիվն ու անցորդների ուշադրությունը քիչ կլիներ: Մոմերի հրավառություն էլ կլինի` ի հիշատակ մահացածների, կարեկցանք հիվանդներին եւ մի անգամ էլ զերծ մնալու զգուշացում”: Պետք չէ կրկնօրինակել կուռքդ հանդիսացող թմրամոլ հայտնիներին, էմոցիոնալ հաճույքներ այլ եղանակներով ստացիր, թմրանյութերը վատ էմոցիաներից չեն ձերբազատում... Դու կարող ես, Bravo.am-ը չի կասկածում:): Առողջ եղիր… Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW