×


Արմենուհի եւ Արթուր

Արմենուհի եւ Արթուր

“Չենք ցանկանում մեկով սահմանափակվել:)” Վերջերս մայրացած դերասանուհի Արմենուհի Սուքիասյանը դադարից հետո որոշել է վերադառնալ աշխատանքային ռիթմին: Ամուսինը՝ Արթուրը, զբաղվում է կնոջ գործնական հարցերով, ինչպես նշել է Արմենուհին՝  իր պրոդյուսերն է: Armenuhi and Artur Նրանց առաջնեկը՝ Ալենը, ծնվել է այս մարտին: Դերասանուհին սովորելով կյանքի նոր ռիթմին՝  ուզում է կրկին անցնել աշխատանքի: “Ընտանիքը դասերի, փորձերի հետ համատեղելը մի փոքր դժվար է: Ճիշտ է՝ քնիս հաշվին, բայց ամեն ինչ հասցնում եմ: Ալենի խնամքն ամենակարեւորն է ինձ համար, ուրիշին չեմ վստահում, միայն հարազատներիս”,- BRAVO.am-ին ասել է Արմենուհին ու հավելել. “Հայացքով, աչքերով որդիս ավելի շատ Արթուրին է նման: Դեռ երկրորդ երեխան չենք ունենա, բայց չենք ցանկանում մեկով սահմանափակվել, ինչպես Աստված կամենա:)”: Դադարից հետո Արմենուհին որոշել է նոր զուգերգով ու տեսահոլովակով ներկայանալ: Թեեւ ինչպես ինքն է նշում՝ չի պատրաստվում երաժշտական կարիերա սկսել: Երգը կատարում է երգահան Հայկ Գեւորգյանի հետ: “Որոշեցի ընդմիջումից հետո նորովի վերադառնալ: Ուղղակի երգելու ցանկությունս մեծ է, շատ եմ սիրում երգել, բայց շարունակելու եմ հանդես գալ որպես դերասանուհի: Երգում սերն է գովերգվում, լավ տրամադրություն կա, տառապած սիրո մասին չէ:)”, - նշել է Արմենուհին: Armenuhi Suqiasyan “Նոր առավոտ” երգի երաժշտության հեղինակը Հայկ Գեւորգյանն է, բառերի հեղինակը՝  Էդգար Կոստանդյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է: Բացի երգիչներից նաեւ նկարահանվել են Արմենուհու ամուսինը՝ Արթուրը, եւ դերասանուհի Անյան: Երեք օր տեւած նկարահանումները կատարվել են Երեւանում՝ Ջրվեժի արգելոցում, Կասկադում ու այլուր: Հայկ Գեւորգյանն էլ  BRAVO.am-ին ասել է՝  “Նոր առավոտ”-ի իմաստը սիրահարների սեր “առաքելն” է մարդկանց: Տեսահոլովակում բացի բնության տեսարաններից առկա են բազմաթիվ սրտեր: “Արթուրի եւ Արմենուհու հետ լավ ընկերներ ենք: Առաջարկեցի երգը միասին կատարել, չնայած` ինձ երգիչ չեմ համարում. միայն երգեր եմ գրում: Մենք պրոֆեսիոնալ երգիչներ չենք, հնարավոր է՝ թերություններ լինեն, կուզեի՝ հանդիսատեսը խիստ չդատի”, - ասել է Հայկը, ում երգերից կատարում են Արսեն Գրիգորյանը, Վարդան Բադալյանը, Արման Հովհաննիսյանը եւ այլք: Armenuhi and Hayk Տարբեր նախագծերում, սերիալներում, ծրագրերում իրեն փորձած դերասանուհին այժմ որեւէ տեղ չի աշխատում. “Ինքս ավելի շատ նախընտրում եմ ֆիլմերը: Դադարից հետո դեռ չեմ կողմնորոշվում՝ որ դերն ընտրեմ, բայց առաջիկայում կշարունակեմ խաղալ, պարզապես հումորային ժանրում չեմ ուզում հանդես գալ”: Արմենուհին նաեւ ուսանող է, սովորում է Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտում՝  Նիկոլայ Ծատուրյանի կուրսում: Իր փոխանցմամբ՝ այժմ պատրաստվում են նոր ներկայացումների բեմադրությանը. ““Համազգային” թատրոնում ներկայացնելու ենք Գաբրիել Գարսիա Մարկեսի “Ես միայն զանգահարելու եմ եկել” ստեղծագործությունը: Հոգեբանական լուրջ գործ է, ինքս էլ մարմնավորելու եմ հոգեկան խնդիրներ ունեցող աղջկա կերպար: Մյուսն էլ “Ճանապարհ դեպի անդունդ` առանց կանգառի” պիեսն է: Այն կբեմադրենք մինչեւ տարվա վերջ”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները`Արմենուհի Սուքիասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW