×


Արմինկա

Արմինկա

“Արամեին առաջարկը ես եմ արել” Արմինկան ու Արամեն շուտով կներկայացնեն իրենց զուգերգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Գուսան Շերամի “Զով գիշեր” երգի հիման վրա: Ռեժիսորը Արեն Բայադյանն է, գաղափարը` Արմինկայինը: Arminka “Արամեի հետ իմ առաջին համագործակցությունն է, առաջարկն ես եմ արել. ժանրային առումով ինքն էր համապատասխանում”,- BRAVO.am-ին ասել է Արմինկան, ով պատրաստվում է թողարկել ժողովրդական ոճում իր առաջին ձայնասկավառակը: Փոփ ժանրում ներկայացող երգչուհու համար անսպասելի է եղել ավագ սերնդի արձագանքն իր` ժողովրդական ոճում հանդես գալուն. “Մինչեւ հիմա չեն դադարում փոխանցել  գովասանքի խոսքեր, ողջունում են ու նոր երգեր սպասում, ինչի համար շատ ուրախ եմ: Երբ ավագ սերունդ է գովասանքի խոսքեր ասում, ինձ ուժ է տալիս, որ էլի նոր բաներ անեմ”: Տեսահոլովակում սյուժետային գիծ չկա, նկարահանումների մեծ մասը կատարվել են Օպերայի շենքում, կադրում երեւալու են միայն Արմինկան եւ Արամեն: Arame “Ուրախ եմ իմ եւ Արմինկայի համագործակցության համար, կարծում եմ` լավ է ստացվել, հանդիսատեսը շուտով կտա իր գնահատականը”,- BRAVO.am-ին ասել է Արամեն: Տեսահոլովակի պրեմիրերայի հետ մեկտեղ Արմինկան պատրաստվում է իր ձայնասկավառակի շնորհանդեսին, որ տեղի կունենա Հայաստանում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի, Արմինկայի եւ Արամեի անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW