“Այդպիսի բան չկա. չեմ թողնի” Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը վերջերս հեռուստաեթերում քիչ է երեւում, ինչի արդյունքում լուրեր են տարածվել, թե նա որոշել է թողնել երգելն ու երգեր գրելով միայն զբաղվել: “Այդպիսի բան չկա: Չեմ թողնի, որ մեռնի մեր` առանց այն էլ վատ վիճակում գտնվող շոու-բիզնեսը: Պարզապես չեմ ուզում մրցել երգիչների հետ, թե մեզնից ով ավելի շատ տեսահոլավակ կնկարի կամ երգ կերգի”,- BRAVO.am-ին ասել է Արսեն Գրիգորյանը: Նա նաեւ նշել է` մեր ունեցած տաղանդավոր երգիչներին կարելի է մատների վրա հաշվել. “Իսկ անտաղանդ դեմքերը շատ են: Երբ նայում եմ հայերի ու վրացիների միջեւ ընթացող մրցույթներից մեկը, մարմինս փշաքաղվում է վրացիներին լսելուց... Տեսեք, թե ինչ տաղանդավոր են նրանք”: BRAVO.am-ի հարցին, թե որն է իր` նմանատիպ մրցույթ-ծրագրերի չմասնակցելու պատճառը, Արսեն Գրիգորյանը պատասխանել է. “Չեմ հրավիրվել: Երեւի, գիտեին, որ կմերժեի”: Երգիչը նշել է, որ ստեղծագործական բուռն գործունեությամբ է զբաղված. “Նոր երգերի, դուետների ու ֆիլմի երաժշտության վրա եմ աշխատում: Հիմա պատրաստում եմ “Ո՞նց ասեմ” երգը, բայց չեմ կարող հաստակ ասել` երբ կլինի պրեմիերան”: Արսեն Գրիգորյանը զրույցի ընթացքում հերքել է նաեւ այն լուրը, թե իր պրոդյուսինգով կինն է զբաղվում. “Ուղղակի ես նրան շատ եմ վստահում, նա իմ գլխավոր խորհրդատուն է երաժշտության մեջ”: Ինեսը սկսել է հայրիկի երգերն երգել :) Արսենի դուստրն, ով հունվարին կդառնա երկու տարեկան, հայրիկի ստեղծած երաժշտության հանդեպ անտարբեր չէ:): “ Ինեսն արդեն “Մնա” երգից մի քանի նոտա է երգում, բայց մաքուր:)”,- BRAVO.am-ին պատմել է Արսեն Գրիգորյանը: Երգիչը նշել է, որ ազատ ժամանակ գրեթե չի ունենում, հիմնականում լինում է ստուդիայում, ինչպես ինքն է ասում` իր աշխարհում, որտեղ իրեն ավելի լավ է զգում, իսկ հանգիստն անցկացնում է ընտանիքի եւ ընկերների հետ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am -ի եւ Արսեն Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: