Քարդաշյան քույրերին հանրությունը սովոր է տեսնել ներքնազգեստ գովազդելիս կամ բիկինիով ծովափնյա հանգիստ վայելելիս: Աղջիկների մայրն էլ որոշել է ապացուցել, որ “պտուղն իսկապես ծառից հեռու չի ընկնում”:
Քրիս Ջենները
Քրիս Ջենները լողազգեստով լուսանկարվել է ավստրալական “New Idea” ամսագրի համար: Ռեալիթի-շոուների 56-ամյա դերասանուհին, որը վեց երեխայի մայր է, իր տարիքի համեմատ բավական երիտասարդ տեսք ունի, ինչի համար, իհարկե, դիմել է պլաստիկ վիրաբույժների օգնությանը. մեծացրել է կրծքերի չափսը, ձգել մաշկը եւ այլն:
Քիմ Քարդաշյանն ու Քրիս Ջենները
Ֆոտոխցիկի առջեւ կազմվածքը ցուցադրելուց բացի, Քրիսը հարցազրույց է տվել ամսագրին` խոսելով նաեւ իր միջնեկ աղջկա` Քիմի անձնական կյանքի մասին: Քարդաշյանի մայրիկի խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե իրեն այնքան էլ դուր չի գալիս դստեր ներկայիս բոյֆրենդը` Քանյե Ուեսթը, որը իբրեւ թե մշտապես գռեհիկ կատակներ է անում Քիմի` տարիներ առաջ համացանցում տարածված սեքսուալ բնույթ կրող տեսանյութի թեմայով:
Խոսակցությունների համաձայն` Քիմն էլ է “երկու քարի արանքում”. կարծես թե խենթանում է Քանյեի համար, բայց չի կարող թույլ տալ, որ սիրեցյալը նման կերպ պահի իրեն:
BRAVO.am
Աղբյուրը` Woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: