×


ԴերՀովայի \"անլուրջ\" առաջարկն ու Հասմիկի հետ \"պայքարը\"

Հասմիկ Կարապետյանն ու ԴերՀովան շուտով նոր տեսահոլովակ կներկայացնեն, որը նկարահանվել է “Անհնարը” երգի հիման վրա: Խոսքերի հեղինակը Հասմիկն է,  երաժշտության համահեղինակը եւս, իսկ  ԴերՀովա հանդես է եկել ոչ միայն որպես երգի  համահեղինակ, երաժշտական պրոդյուսեր եւ գործիքավորող, այլեւ երգիչ:

Հասմիկ Կարապետյան. "Նոր երգը “dubstep” ոճում է"


“Սա զուգերգ է. ԴերՀովան երգում է: Դուետով հանդես գալու գաղափարն իրենն էր”,-BRAVO.am-ին ասել է երգչուհին: “Անհնարը” երգի հիման վրա տեսահոլովակն արդեն նկարահանված է, ռեժիսորը Սերժ Գաբյանն է:

“Սերժը շատ լավ է հասկանում երաժշտական այն ոճից, որով արված է երգի գործիքավորումը: Երգը “dubstep” (էլեկտրոնային-պարային երաժշտության ժանր) ոճում է”,- ասել է Հասմիկը:

ԴերՀովան էլ մեզ հետ զրույցում հետեւյալն է նշել. “Սկզբում ես մի քիչ անլուրջ ձեւով Հասմիկին առաջարկեցի դուետ պատրաստել: Ինձ թվաց, եթե լուրջ ձեւով  առաջարկեմ եւ նա ինձ մերժի, ես դա շատ ծանր կտանեմ, բայց նա ինձ զարմացրեց եւ միանգամից համաձայնեց”:

ԴերՀովա. "Հասմիկն ինձ զարմացրեց եւ միանգամից համաձայնեց”


Նա նաեւ պատմել է, որ սկզբում “հավաքել է թեթեւ ռիթմ եւ ակորդներ, հետո Հասմիկի հետ խորացել են ակորդների եւ վոկալ մեղեդու վրա”: “Թեթեւ պատկերացնում էինք` ինչ տեսահոլովակ ենք ուզում, Սերժ Գաբյանին առաջարկեցինք մոնտաժով եւ գրաֆիկական լուծումներով զբաղվել, բայց նա ոգեւորվեց եւ առաջարկեց, որ ինքը լինի տեսահոլովակի ռեժիսորը”,- ասել է ԴերՀովան եւ նշել, որ երգի ոճը “մի քիչ” նորություն է Հայաստանի համար.““Dubstep”-ը հիմա Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում շատ տարածված է”:

Անդրադառնալով սյուժեին` երաժիշտն ասել է հետեւյալը. “Սերժի հետ սցենարի հարցերով չենք խորացել: Նա մեզ համար անակնկալ է պատրաստում, շուտով ամեն ինչ պարզ կլինի”:

Հասմիկ Կարապետյան."Ես եւ ԴերՀովան շատ անսպասելի կերպարներով ենք հանդես եկել"


Տեսահոլովակի պրեմիերան, ինչպես երգչուհին է նշել, կկայանա հուլիսի սկզբին. “Անհամբեր սպասում ենք: Ես եւ ԴերՀովան շատ անսպասելի կերպարներով ենք հանդես եկել, երգն էլ ազդեցիկ է, զգացմունքային, այն իր մեջ պայքար ունի` հաղթահարել անհնարինը: Հուսանք, որ մեր երկրպագուներին դուր կգա:)”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Հասմիկի եւ ԴերՀովայի անձնական  արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW