Բեքհեմների դստեր առաջին նկարը :)
Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների նորածին դստեր մասին պատմել ենք : Այսօր արդեն ֆուտբոլիստ եւ վերջերս հայր դարձած Դեւիդ Բեքհեմը ուրախացրել է բոլոր երկրպագուներին. նա իր` Facebook-ի էջում տեղադրել է նորածին աղջնակի լուսանկարը: Մի քանի վայրկյան անց սոցիալական ցանցում է հայտնվել Հարփեր Սեւենի` մայրիկի` Վիկտորիայի հետ նկարը:):
“Նկարահանել եմ` ինչպես են քնած իմ սիրելի աղջիկները”,- գրել է Դեւիդը:
Հետո էլ Վիկտորիան իր հերթին Twitter-ի էջում տեղադրել է Դեւիդի եւ դստեր նկարը ու գրել հետեւյալը. “Հայրիկի փոքրիկ դուստր”: Հավանաբար, համացանցում շուտով կհայտնվեն Բեքհեմների նորածին դստեր բազմաթիվ լուսանկարներ, ու կիմանանք նաեւ, թե ով է դառնալու Հարփերի կնքամայրը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru


×
5,469






