×


Եվա Ռիվաս

Եվա Ռիվաս

190սմ մաքուր սեքս “Maxim”-ի համար Եվա Ռիվասը հանվել է ռուսական “Maxim”-ի համար: Երգչուհու գրեթե մերկ լուսանկարները հայտնվել են տղամարդկանց ամսագրի 2011-ի հունվարյան համարում: “Maxim”-ում նշված է` արդեն կես տարի է չեն կարողանում մոռանալ Հայաստանը “Եվրատեսիլ 2010”-ում ներկայացրած Եվա Ռիվասին: Eva Rivas Երգչուհին ամսագրին տված հարցազրույցում նշում է, որ սա իր առաջին բաց ֆոտոսեսիան է, 190սմ բարձրության վրա իրեն հրաշալի է զգում. “Առաջին հերթին անմիջապես նկատվում եմ, երկրորդ` ոչ մի տեղ չեն կոպտում”: Եվա Ռիվասը գտել է իր տղամարդուն “Maxim”-ին Եվա Ռիվասը ասել է, որ ինքնավստահ, մի քիչ խորհրդավոր ու հումորի զգացումով տղամարդկանց է նախընտրում, ամուսնացած չէ, բայց սիրելիի փնտրտուքներն էլ դադարեցված են. “Երկրորդ կեսիս չեմ փնտրել, որովհետեւ բացարձակ լիարժեք եմ ծնվել, բայց այ իմ տղամարդուն, նույնպես լիարժեք, արդեն գտել եմ: Ավելի ճիշտ, նա է ինձ գտել”: Eva Rivas Իրեն ամենաերջանիկ կինը համարող երգչուհին հարցազրույցում նշել է, որ մինչ ամուսնանալը պատահական հանդիպումներ, հավանաբար, իր կյանքում չեն լինի, որովհետեւ. “Փողոցներով ման չեմ գալիս, ակումբներում հազվադեպ եմ լինում. օրը 24 ժամ աշխատում եմ”: Դոլմայի քանի՞ տեսակ պատրաստել գիտի երգչուհին եւ ինչի՞ է պատրաստ իր տղամարդու համար. հարցազրույցը ամբողջությամբ կարդացեք “Maxim”-ի հունվարյան համարում:): Աղբյուրը` Maximonline.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին