×


Եվա Ռիվաս

Եվա Ռիվաս

Երգչուհու վիրահատությունը` կյանքի եւ մահվան հարց Եվա Ռիվասը, ով “Լանջեր մարջան” երգով առաջինը պետք է ելույթ ունենար “Գոհար” համույթի` մայիսի 28-ին կայացած համերգին, չի մասնակցել տոնակատարությանը առողջական խնդիրների պատճառով: BRAVO.am-ին երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանը տեղեկացրեց, որ նրան վիրահատել են Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնում: Eva Rivas “Մայիսի 27-ին` գլխավոր փորձի ժամանակ, Եվան որովայնի շրջանում սուր ցավեր ունեցավ: Հետազոտությունից հետո որոշում ընդունվեց շտապ վիրահատել, որն իրականացրեց պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը: Կյանքի եւ մահվան հարց էր”,- ասաց Վալերի Սահարյանը: BRAVO.am-ի հարցին, թե ինչ վիրահատություն է կատարվել, պրոդյուսերը պատասխանեց. “Կանացի խնդիրներ”: Վիրահատությունը հաջող է անցել. Եվա Ռիվասն իրեն լավ է զգում: “Առողջությանը վտանգ այլեւս չի սպառնում: Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի”,- ասաց Վալերին եւ հավելեց. “Երկար վիրահատություն է տեղի ունեցել, դեռ մեկ շաբաթ էլ Եվան հիվանդանոցում կմնա”: Eva Rivas & Valeri Saharyan Հուսահատվել է Եվա Ռիվասը, պրոդյուսերի խոսքերով, անչափ հուսահատվել է համերգին ելույթ չունենալու պատճառով. “Անգամ չկարողացավ դիտել: “Գոհարը” ֆանտաստիկ խումբ է, համագործակցության այլ գաղափարներ էլ ունենք”: Վալերի Սահարյանը նշեց` բժիշկները խորհուրդ չեն տվել Եվա Ռիվասին առաջիկա ամսվա ընթացքում երգել, թեեւ ալբոմի ձայնագրություններ են իրականացնում: “Շտապեմ ուրախացնել, որ այս տարի միանգամից երեք ալբոմի շնորհանդես կանենք”,- ասաց երգչուհու պրոդյուսերը: Valeri Saharyan “Եվայի սիրելին հաստատ ես չեմ”. Վալերի Սահարյան BRAVO.am-ը “Արմենիա փրոդաքշն” պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանից նաեւ հետաքրքրվեց` արդյոք երգչուհու սիրելին եւս Երեւանում է եւ խնամում է նրան. “Եվայի սիրելին հաստատ ես չեմ:): Իր հետ ես եմ ժամանել, իսկ երգչուհու ընկերը վիրահատության ժամանակ Բելառուսում էր”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Bravo.am-ի, Եվա Ռիվասի եւ Վալերի Սահարյանի անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW