Աննա Գրիգորյանի նոր` անտառային գեղեցկուհու կերպարով ֆոտոշարքը կարող եք գնահատել հենց հիմա: Հաղորդավարուհի-մոդելն օրեր առաջ լուսանկարվել է Բուսաբանական այգում, որի առաջարկը ստացել է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանից:
Աննա Գրիգորյանը լուսանկարվել է Բուսաբանական այգում
“Մարմնավորել եմ անտառի թագուհու, որը միաձուլվել է բնությանը: Այդ պահին իմ ներսում եղած զգացմունքներն եմ ցույց տվել, դերի մեջ չեմ մտել: Իմ մեջից ուղղակի հանել եմ թագուհի Աննային. ես այն կարծիքին եմ, որ մարդու մեջ ապրում են տարբեր անհատականություններ: Ֆոտոսեսիայի ընթացքն ինձ համար շատ հաճելի էր, քանի որ չենք աշխատել պատվիրատուի համար, արել ենք այն, ինչ մեր սրտով էր”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Աննա Գրիգորյանը:
Լուսանկարչի մտահղացմամբ, որը մեծ մասամբ լուսանկարում է ֆեշն ֆոտոշարքեր, հաղորդավարուհի-մոդելը կրել է դիզայներ Ալիսա Հարությունյանի զգեստները: Դիտելով լուսանկարչի նախկին աշխատանքները` Աննան միանգամից համաձայնել է, բայց տարբեր պատճառներով երկու ամիս նկարահանումը հետաձգվել է. “Այս նկարահանմանն այնքան շատ էի սպասում, որ նույնիսկ երազումս տեսնում էի:): Առաջին անգամ թիմին հանդիպել եմ նկարահանման օրը, միանգամից իրար հասկացանք ու մտերմացանք: Կարծում եմ` հաջող ֆոտոշարքը լավ թիմային աշխատանքի արդյունքն է”:
Աննա Գրիգորյանի նոր ֆոտոշարքի հեղինակը Գագիկ Հարությունյանն է
Գագիկ Հարությունյան էլ ավելացրել է, որ մեծ բավականություն է ստացել Աննայի հետ աշխատելիս. “Նա գիտի իր գործը եւ փայլուն կերպով կատարում է այն: Որոշ ժամանակ հետո նոր ֆոտոշարք կանենք, որն այլ թեմայով կլինի: Ինձ համար պարտադիր պայման չէ, որ պրոֆեսիոնալ մոդել լինի, կարեւոր է, որ աղջիկը լինի գեղեցիկ կամ կերպարին համապատասխան: Ես առաջարկում եմ լուսանկարել, որի համար չեմ վճարում մոդելներին”:
Աննա Գրիգորյանը լուսանկարվել է Բուսաբանական այգում
Աննա Գրիգորյանը հավաստիացնում է, որ իր երկու աշխատանքն էլ սիրում է, առաջին քայլն արել է որպես մոդել, հետո սկսել է ծրագրեր վարել: Այժմ նա սպասում է նոր առաջարկների եւ նշում, որ պատրաստ է առանց հանգստի աշխատել. “Խնդիրն այն է, թե ինչ առաջարկներ կլինեն: Հայաստանում պատվիրատուները շատ վատ բառ են օգտագործում` “խուրդվել”, որը տանել չեմ կարողանում: Նրանք ուզում են այնպիսի նոր դեմք, որը ոչ մի տեղ չի երեւացել: Մոդելի աշխատանքն է նկարահանվելը, նա պետք է ունենա այդ պրոֆեսիոնալիզմը, մյուսներից տարբերվի հենց իր ճանաչվածությամբ ու փորձով”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գագիկ Հարությունյանի եւ Աննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: