×


Երիտասարդական նվագախումբ

Երիտասարդական նվագախումբ

Հյուրախաղեր եւ երեւանյան համերգ:) Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ մոտ երկու ամիս համերգներով հանդես չէր եկել մայրաքաղաքում: Պատճառը հարգելի էր. նվագախումբը հյուրախաղերի էր մեկնել:): Տուրնեի մասին կպատմենք, բայց մինչ այդ ասենք, որ օրերս հայ հանդիսատեսը երկար ընդմիջումից հետո կրկին վայելել է Երիտասարդական նվագախմբի երեւանյան ելույթը: “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացած համերգը Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքից է եղել: Sergey Smbatyan Երեկոյի ընթացքում դասական երաժշտության երկրպագուներին անակնկալ է մատուցվել: Նվագախումբը Երեւան էր հրավիրել արտերկրում բնակվող հայազգի երաժիշտների: Այսպիսով, համերգին հանդես են եկել մենակատարներ սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանը Գերմանիայից, ջութակահար Հրաչյա Ավանեսյանը Բելգիայից, հոբոյահար Արտեմի Չոլոկյանը Ռուսաստանից: Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ` նվագախումբը մենակատարների հետ կատարեց Ալեքսանդր Մարչելոյի, Յան Բենդայի, էդվարդ Միրզոյանի, Ռոբերտ Մոլինելիի, Ալեքսանդր Հարությունյանի, Էռնեստ Շոսոնի, Մորիս Ռավելի ստեղծագործություններից: Իսկ այժմ վերադառնանք նվագախմբի` քաղաքից բացակայելու հարգելի պատճառներին: Երիտասարդական նվագախումբը եւս անմաս չի մնացել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի տոնախմբություններից` սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը եվրոպական մի շարք երկրներում հանդես գալով հյուրախաղային համերգաշարով: Երիտասարդական նվագախմբի երեւանյան համերգին Սեպտեմբերի 26-ին նվագախումբը հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ ելույթ է  ունեցել Բրյուսելի  “Palas Des Beaux-Arts'' համերգասրահում: Համերգին մասնակցել է  նաեւ Բրյուսելի եւ Լյեժի թագավորական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Կարեն Հարությունյանը: Համերգին ներկա հյուրերի շարքում են եղել Եվրոխորհուրդի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ: Հաջորդ օրը նվագախումբը ներկայացել է  արդեն բեռլինյան հանդիսատեսին` “Konzerthaus” համերգասրահում: Այստեղ նվագախումբը ներկայանում է արդեն երրորդ անգամ: Երաժիշտների հետ համատեղ ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մենակատար Գեւորգ Հակոբյանը: Երիտասարդական նվագախմբի երեւանյան համերգին Սեպտեմբերի 29-ին Երիտասարդական նվագախումբն արդեն Կարլզրուեում է եղել: Մենակատար Գեւորգ Հակոբյանի եւ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի  մասնակցությամբ` նվագախումբ ներկայացել է Բադեն-Բադենի հանդիսատեսի առջեւ: Համերգին ներկա են եղել նաեւ Բադեն-Բադենի մշակույթի նախարարն ու այլ բարձրաստիճան անձինք: Հյուրախաղերի եզրափակիչ համերգը կայացել է հոկտեմբերի 1-ին` Հաագայում: Վերոհիշյալ համերգների ընթացքում Երիտասարդական նվագախումբը կատարել է ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունները` Հենդել, Պասակալ, Վիվալդի, Բախ, Միրզոյան, Բիզե, Վերդի, Ռախմանինով, Չուխաջյան, Հայրապետյան, Շոպեն: Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը գոհ է հյուրախաղերից եւ այլազգի հանդիսատեսի ընդունելությունից: Իսկ համերգների հաջողության մասին վկայում է այն փաստը, որ նվագախումբը հաջորդ տարի համերգներով հանդես գալու բազմաթիվ հրավերներ է ստացել: Տեքստը `Լենա Գեւորգյանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW