×


Զավեն Անդրիասիան

Զավեն Անդրիասիան

«Ուզում եմ մտնել Հայաստանի հավաքականի կազմ» :) 21-ամյա շախմատիստ Զավեն Անդրիասիանի մոտ շախմատի հանդեպ սերն առաջացել է մանկուց. «Երբ փոքր էի, պապիկս հարեւանների հետ շախմատ էր խաղում, եւ ինձ հետաքրքրում էր այդ խաղը:     Նրան ասում էի, որ ինձ էլ շախմատ խաղալ սովորեցնի, բայց պատճառաբանում էր` դեռ փոքր ես»: Zaven Andreasyan Չնայած պապիկի ու ընտանիքի անդամների դեմ լինելուն, Զավենն այնքան էր նայել խաղը, որ հասցրել էր յուրացնել խաղի կանոնները: Հինգ տարեկանում Զավենին տանում են Շախմատի դպրոց, որտեղ նրան դասավանդում է Աշխեն Սանոյանը, ապա Վլադիմիր Հայրապետյանը: 7 տարեկանում Զավենը դառնում է մինչեւ 10 տարեկանների Հայաստանի չեմպիոն, ինչը համարում է իր առաջին լուրջ հաջողությունը, որ սկիզբ է դրել հետագա հաղթանակներին: Շախմատի չեմպիոններից շատ է սիրում Ալյոխինին, Պոլ Մորֆիին եւ Ռոբերտ Ֆիշերին: Զավենն ասում է, որ միշտ ցանկացել է դատապաշտպան դառնալ, բայց ժամանակ չունի: Zaven Andreasyan Այսօր նա պատրաստվում է մրցումների, որի համար մեկնել է Իսպանիա. «Բենակի եւ Բալագիստ քաղաքներում մրցումների եմ: Մոտ երկու ամիս կտեւեն, ու 45-50 պարտիա կխաղանք»: Զավենը հանդես է գալու անհատական խաղերում: Շախմատիստը հույս ունի, որ շուտով իր գործակիցը կբարձրանա, կդառնա 2700, եւ նա կմտնի հավաքականի կազմ: Խոսելով հայ շախմատիստների ու իր ընկերների մասին` ասում է. «Շատ եմ ուզում , որ Լեւոն Արոնյանը դառնա Աշխարհի չեմպիոն»: Իսկ մեր այն հարցին, թե ինքը չեմպիոն դառնալու ցանկություն չունի, պատասխանում է. «Հետագայում, եթե ուժերս ներեն, կփորձեմ:)»: Zaven Andreasyan Զավենն իր առաջիկա ծրագրերը կախված է համարում մրցաշարերից. «Եթե գործակիցս բարձրանա ու մտնեմ հավաքականի կազմ, ամեն ինչ այլ կլինի, իսկ եթե ոչ,  պետք է պայքարեմ, որ հաջորդ տարի հաջողության հասնեմ»: Զավենը շախմատի խաղաքարերի գույնն էական չի համարում. «Իհարկե, սպիտակը առաջինը խաղալու հնարավորություն է տալիս, բայց կարեւորը լավ մարզավիճակն ու լավ խաղն է»: Իսկ որպես ապացույց հիշում է, որ 4-5 անգամ սեւերով պարտություն է կրել ու որոշ ժամանակ սպիտակն է հաջողակ համարել, բայց կյանքի ամենակարեւոր պահերի, հաղթանակների ժամանակ սեւով է խաղացել... Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW