×


Զարուհի Բաբայան եւ Էմմա Ասատրյան

Զարուհի Բաբայան եւ Էմմա Ասատրյան

Ի՞նչն է կապում երգչուհիներին:) Հայկական ջազ բենդն ամեն ամիս ելույթ է  ունենում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների դահլիճում, յուրաքանչյուր համերգի ընթացքում էլ երգում է հատուկ հյուր: “Տանտերերի” հետ հոկտեմբերի 21-ին ելույթ է ունեցել Զարուհի Բաբայանը: Zaruhi Babayan Երգչուհին հանդիսատեսի շարքերից ամուսնու հետ ունկնդրել է համերգը, իսկ բեմից ներկաներին ողջունել է երեկոյի երկրորդ հատվածում՝ կատարելով “Love Is Here to Stay”, “How Long Has Been Going On” եւ “Cabare” ստեղծագործությունները: “Շատ ոգեւորված ու բավարարված եմ ինձ զգում. երգեցի այն ոճում, որը միշտ սիրել եմ, որից սկսել եմ երաժշտական ուղիս:)”, - BRAVO.am-ին ասել է Զարուհի Բաբայանը: Զարուհին մտադիր է իր ջազային ձայնասկավառակը թողարկել հաջորդ տարվա ընթացքում: Բայց մինչ այդ, նա պատրաստվում է իր նոր տեսահոլովակը նկարահանել: “Ոնց դիմանամ” երգի հեղինակն Անդրանիկ Շահինյանն է: “Պարային ռիթմիկ երգ է, որի հետ նախատեսել եմ էստրադային երգերով ձայնասկավառակի թողարկումը: Հուսով եմ՝ մինչեւ Նոր տարի պատրաստ կլինի”, - նշել է երգչուհին՝ հավելելով, որ դրան հաջորդելու է միայն ջազային գործերով ձայնասկավառակը: Emma Asatryan Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին երգել են նաեւ նվագախմբի ջազային կատարողներ Էմմա Ասատրյանը, Մարինա Հակոբյանը եւ Աղվան Պապոյանը: Նաեւ նվագել է  կոմպոզիտոր եւ դաշնակահար Ստեփան Շաքարյանը: Նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցն էլ վարել է երեկոն ու ապահովել շփումը հանդիսատեսի հետ, որոնց շարքերում կային նաեւ ջազի այլազգի սիրահարներ: Էմմա Ասատրյանի խոսքերով՝ ամեն անգամ մեծ հուզմունքով է երգում, կապ չունի՝ քանի անգամ է այստեղ բեմ բարձրացել, ելույթից առաջ սիրտն արագ է բաբախում:): Նա կատարեց Էմի Ուայնհաուսի “You Know I’m No Good”-ը, Կոնստանտին Օրբելյանի “Իմ Երեւան”-ը եւ այլ երգեր: Համերգի մասնակիցները Զարուհի Բաբայանն ու Էմմա Ասատրյանը միմյանց շատ վաղուց են ճանաչում: Էմման հիշում է՝ Զառան իրեն փոքր ժամանակ բուլկի է անվանել: “Հիմա բուլկուց բան չի մնացել:)”, - ավելացնում է Զարուհի Բաբայանը. “Արդեն մեծացել է, լուրջ կրթություն ստացած երգչուհի է”: Երգչուհիներին ոչ միայն ջազն է կապում, այլեւ, ինչպես նշեց Զառան, կյանքը:): Նշենք, որ համերգային այս նույն կազմով, որին կմիանան եւս մի քանի երգիչ-երգչուհի, հոկտեմբերի 25-ին մեկնելու են Դուբայ՝ մասնակցելու ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված հաջորդ համերգին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW