Կկայանա երաժշտի հոբելյանական համերգը Հունիսի 2-ին պոետ, երգահան, հեղինակ-կատարող, սցենարիստ եւ բեմադրիչ Էդուարդ Զորիկյանը 50 տարեկան է դարձել: Հենց այդ առիթով հունիսի 23-ին ժամը 19:00-ին Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում կկայանա Էդուարդ Զորիկյանի 50-ամյա հոբելյանին նվիրված երեկո: Համերգի ընթացքում մեր քաղաքի հեղինակային երգերի ամենասիրելի կատարողներից շատերը կշնորհավորեն Էդուարդ Զորիկյանին իրենց հին ու նոր սիրված երգերով: Համերգի ընթացքում ելույթ կունենան Ռուբեն Հախվերդյանը, Ֆորշը, Վահան Արծրունին, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանաը, Քրիստ Մանարյանը, Վախթանգ Հարությունյանը , Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Կարեն Մամիկոնյանը, Արթուր Ավետիսյանը, Արմեն Ադամյանը, Աշոտ Գասպարյանը, Հայկ Զորիկյանը եւ Համլետ Չոբանյանը: Տոմսերն արժեն 2000-ից 4000 դրամ, կարող եք ձեռք բերել հենց Հակոբ Պարոնյանի անվան թատրոնից, “Тhe Club” ակումբից եւ toms.am կայքից: Ի դեպ, ուսանողների համար գործում են հատուկ զեղչեր: BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: