×


Իէն Գիլան

Իէն Գիլան

Հեփի բրթդեյ դիըր Իէն :) Այսօր` օգոստոսի 19-ին, լեգենդար “Deep Purple” ռոք-բենդի վոկալիստ Իէն Գիլանը նշում է իր ծննդյան տարեդարձը: Աշխարհահռչակ “Հիսուս Քրիստոս-Սուպերսթար” ռոք-օպերայի Հիսուսի արիաները երգած երաժիշտը 66 տարեկան է:): Ian Gillan Իէն Գիլանը ծնվել է Լոնդոնում: Ռոք-երգիչը իր երաժշտական կարիերան սկսել է 1962 թվականին: Նրա վոկալային տվյալներն աշխարհում ամենահզորներից են համարում, նա նվագում է երաժշտական տարբեր գործիքներ, երգեր է գրում եւ հանդիսանում է բարեգործական նախագծերի հեղինակ ու մասնակից: Իէն Գիլանը Հայաստանի մեծ բարեկամն է: 22 տարի առաջ` 1989 թվականին, բրիտանացի ռոք-աստղերը, այդ թվում նաեւ Իէն Գիլանը, 24-ամյա բրիտանացի Ջոն Դիի նախաձեռնությամբ, ձայնագրել են “Դիփ Փարփլ” խմբի “Smoke on the Water” երգի քավեր-տարբերակը եւ լույս ընծայել հատուկ “Earthquake Album” ձայնասկավառակը, որի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվել է Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժածներին: “Մեդիամաքս” մեդիա ընկերության կողմից իրականացվող Armenia Grateful 2 Rock /”Հայաստանը շնորհակալ է ռոքին”/ նախագծի շրջանակներում, որի նպատակն է երախտագիտություն հայտնել “Rock Aid Armenia” նախագծի մասնակիցներին, 2009 թվականի հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը աշխարհահռչակ այլ երաժիշտների հետ Երեւան ժամանեց: Ian Gillan and Mediamax ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահի անունից “Պատվո շքանշան”  հանձնեց “Deep Purple” ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանին, 2010 թվականի մարտին Երեւանում  կայացան  կենդանի լեգենդի երկու համերգները Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Նույն թվականի մայիսին Գիլանը համերգով վերադարձավ Հայաստան, այս անգամ արդեն “Դիփ Փարփլ” խմբի հետ: Թողարկվել է նաեւ համաշխարհային ռոք-աստղերի կողմից ձայնագրված “Smoke on the Water” երգի  ռեմիքս տարբերակը, որի վաճառքից գոյացած ողջ հասույթը օգտագործվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նպատակով: BRAVO.am-ը շնորհավորում է լեգենդար երաժշտին, մաղթում հաջողություն եւ առողջություն:): BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին