×


Հրեական տոն

Իսրայելի տոն

Երեւանում նշեցին Իսրայելի անկախության 63-րդ տարեդարձը “Իսրայելը եւ Հայաստանը յուրօրինակ կերպով ունեն մի շարք նմանություններ: Երկուսն էլ փոքր երկիր են` որոշ մասով շրջապատված թշնամական երկրներով, եւ մենք ունենք մարդիկ, որոնք տառապել են հսկայական սարսափելի  դժբախտություններից: Մեր երկու երկիրն էլ ունի յուրահատուկ լեզու եւ գիր, տարածքային վիճաբանություններ եւ հատուկ համաձայնագրեր: Հայաստանն ու Իսրայելն ունեն Սփյուռք, որ ծավալով ավելի մեծ է , քան մեր երկրների բնակչությունը: Նույնիսկ լայն քննարկումներ են ծավալվում, որ մեր երկու ազգերն օժտված են բարձր ինտելեկտով”,- ասել է Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը: Հրեական տոն Իսրայելի անկախության 63-րդ տարեդարձը օրերս նշվեց նաեւ Երեւանում: “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում կայացած երեկույթին ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Հայաստանի հրեական համայնքի րաբբի Գերշոն Մեյր Բուրշտեյնը եւ քաղաքական, հասարակական ու մշակութային այլ գործիչներ: Շմուել Մեյրոմն իր ողջույնի խոսքում նշեց` Իսրայելի հայկական համայնքը նպաստում է երկկողմ հարաբերությունների կառուցմանը: “Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները լավ են, սակայն դեռեւս հետագա բարելավման եւ համագործակցության առավել լայն շրջանակներ ստեղծելու կարիք կա տարբեր ոլորտներում` ներառյալ տնտեսությունը, մշակույթը եւ քաղաքական ոլորտը”,-ասաց Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպանը: Anry Reno, Arman Kirakosyan and Shmuel Mayrom Իսրայելի դեսպանը կարեւորում է մշակութային կապերի ամրապնդումը. “Կարծում ենք, որ մարդկանց հասկանալու եւ նրանց հետ աշխատելու համար նախ պետք է հասկանալ նրանց մշակույթը”: Իսրայելը մասնակցելու է  “Ոսկե ծիրան” 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնին` ներկայացնելով երիտասարդ կինոգործիչների ֆիլմերի ընտրանի: Իսրայելի տոնին ներկա էր նաեւ “Ոսկե ծիրան” կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով BRAVO.am-ի հետ զրույցում նշեց` որեւէ երկրի հետ, իհարկե, «կինոյով է կապվում»:): “Երեւանից ոչ մեծ Թել Ավիվն ունի 20-ից ավել կինոթատրոն, ամեն մեկը` 14-ից 20 կինոդահլիճով: Մի շշմեցուցիչ երեւույթ է, որովհետեւ բոլոր կինոթատրոնները լի են”: Arman Kirakosyan and Shmuel Mayrom Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանի խոսքերով` մոտ 800 հոգուց բաղկացած համայնքում «հրեաների մաքուր ընտանիք չկա, եւ հիմնականում հրեա տղաներն  ամուսնանում  են հայուհիների հետ:)»: “Համայնքի ներկայացուցիչները եբրայերեն են սովորում, Իսրայելի պատմությունը, մշակութային տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում: Մեր հյուրերին էլ սիրել ենք տալիս Հայաստանը”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց ազգությամբ հրեա Ռիմա Վարժապետյանը, ում ամուսինը հայ է, երկու որդին էլ հայի անուն են կրում: Հրեական համայնքի նախագահն արդեն 40 տարի է` Հայաստանում է ապրում: Իսրայելի տոնի ժամանակ ելույթ ունեցավ ջազային երաժիշտ Ամիր Գվիրցմանը, ով նվագում է երաժշտական բազմաթիվ գործիքների վրա: Երեկույթի ընթացքում, բնականաբար, հյուրասիրություն էլ տեղի ունեցավ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW