×


DJ Սերժո եւ Իվետա

DJ Սերժո եւ Իվետա

Տիեզերական տրամադրությամբ  ու չափավոր ազատ :) Երեւանյան տաղավարներից մեկում երեկ եթերային տրամադրություն էր. նկարահանվում էր Իվետա Մուկուչյանի եւ DJ Սերժոյի համատեղ ստեղծագործության տեսահոլովակը,  որն իր մոնտաժային աշխատանքների վերջին փուլում կստանա տիեզերական տրամադրություն:):  “I'm Falling” երգի խոսքերը եւ երաժշտությունը Իվետա Մուկուչյանինն են, գործիքավորմամբ զբաղվել է DJ Սերժոն, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Միհրան Ստեփանյանն է: Iveta Mukuchyan “Սա այս տարվա իմ երկրորդ սինգլն է: Շատ ուրախ եմ Իվետայի հետ համագործակցելու համար: “Պրոֆ” է, իր հետ աշխատելը` շատ հեշտ”,- BRAVO.am-ին ասաց Սերժոն: “I'm Falling”-ը, ինչպես հեղինակներն են նշում, խորհրդանշում է չափավոր ազատություն ու էսթետիկ գեղեցկություն: “Ամեն ինչ տեղի է ունենում տիեզերքում: Այստեղ կա հոգեվիճակ, տրամադրություն, մթնոլորտ` եթերային, երիտասարդական ու պարային”,-ասաց դիջեյը, ով իր հաջորդ համագործակցությունը ծրագրել է իրականացնել հայկական ռեգգիի  ներկայացուցիչներից Ռոլանդ Գասպարյանի հետ:): DJ Serjo and Iveta Mukuchyan Տեսահոլավակի ռեժիսոր Միհրան Ստեփանյանն, ով բազմիցս աշխատել է Սերժոյի հետ, ասաց` սա իր եւ Իվետա Մուկուչյանի առաջին համատեղ գործն է. “Ինձ թվում է` շատ լավ է  ստացվելու. տրամադրող երաժշտություն, գեղեցիկ արտաքին եւ շատ լավ մարդ, ում հետ հեշտ է աշխատել”: “I'm Falling”-ի «տիեզերական» գաղափարը պատկանում է ռեժիսորին, որոշ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել. “Ամեն ինչ  վերացական է, չեմ կարող խոսքերով բացատրել: Գրաֆիկայով ստանալու ենք տիեզերքի միջավայր` թռչող ափսեներով  ու տիեզերական տարբեր տարրերով”: Samvel Saryan and Iveta Mukuchyan “I'm Falling”-ի հերոսուհի, հեղինակ Իվետա Մուկուչյանին նման վիճակներում հենց Սերժոն է պատկերացրել:). “Ասաց, որ ես իրեն կհասկանամ, գործը լսեցի ու անցանք ձայնագրության:  Ռեժիսորն էլ շատ լավ գաղափար առաջարկեց: Նման ստեղծագործություններ Հայաստանում քիչ կան: Հոգեվիճակը պետք է հասկանալ, ունենալ ներքին ազատություն. մենք երկուսս էլ դա ունենք, ինձ թվում է` կարողանում ենք ճիշտ մատուցել: Կոսմոսային փարթի է լինելու :)”: “Կոսմոսային փարթիին” նաեւ քլաբերներ են մասնակցում, որոնց թվում է Հայկ Պետրոսյանը, ով նման ուրախ ու պատասխանատու պահին  եկել էր աջակցելու գործընկերուհուն:): Iveta Mukuchyan Տեսահոլովակի գրաֆիկական աշխատանքների համար, հեղինակների խոսքերով, մոտ մեկ ամիս կպահանջվի: Իսկ մինչ դա Իվետա Մուկուչյանը կշարունակի աշխատել իր առաջին ալբոմի ստեղծման ուղղությամբ, բայց շատ չի շտապում. “Պետք է որակով ու ճիշտ աշխատանք արվի”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին