Էպոտաժի թագուհու ֆեշն-վիդեոն` հրեշների համար:)
Լեդի Գագան աշունը դիմավորել է առավել մարդկային կերպարով:): Օրերս համացանցում է հայտնվել երգչուհու “You and I” երգի հիման վրա նկարահանված ֆեշն-վիդեոն: Հիշեցնենք, համանուն երգի երաժշտական տեսահոլովակի պրեմիերան օգոստոսին էր:
“Ես անակնկալ ունեմ իմ փոքրիկ հրեշների համար(երգչուհին հենց այսպես է անվանում իր երկրպագուներին:)): Շուտով ձեզ եմ ներկայացնելու նորաձեւությանը նվիրված իմ նոր տեսահոլովակները”,- գրել է Լեդի Գագան Twitter-ի իր էջում:
Այս տեսահոլովակը 5 մասից բաղկացած մինի-ֆիլմի առաջին հատվածն է: Էպոտաժի թագուհին հանդես է եկել առավել բնական վիճակում, քան մենք սովորաբար տեսնում ենք իրեն տեսահոլովակներում կամ համերգային ելույթների ժամանակ:):
Ֆեշն-վիդեոի եւ լուսանկարների հեղինակն է “Inez&Vinoodh” դուետը: Առաջարկում ենք դիտել այդ տեսահոլովակը, հաջորդը Լեդի Գագան կներկայացնի առաջիկայում:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru


×
5,724






