Դերասանուհին դուստր է ունեցել:)
Մինչեւ դրախտ միասին լինելու խոստում տված Լիլին եւ Համոն դուստր են ունեցել:
“Հրաշքս մինչեւ սեպտեմբերի 15-ը կծնվի”,- հունիսին BRAVO.am-ին ասել էր Լիլի Էլբակյանը:
Այսօր սեպտեմբերի 13-ն է, դերասանուհու եւ ռեփերի առաջնեկը ծնվել է մոտ երեք ժամ առաջ՝ ժամը 20:00-ին:):
“Աղջիկս հայրիկին է նման ու սեւ շատ մազերով է ծնվել”,- քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Լիլի Էլբակյանը՝ նշելով, որ դեռ ծնարանում է:):
Դերասանուհին նաեւ տեղեկացրել է, որ ամուսինը՝ ռեփեր Համոն, ծննդաբերության ընթացքում իր կողքին է եղել՝ ձեռքը բռնած:): Համոյի հուզմունքին չափ ու սահման չկա. նա արդեն իսկ գրկել է դստերը:
Աղջնակին զույգն Էլմիրա է անվանել՝ Համոյի մայրիկի անունով: Փոքրիկը ծնվել է 3.5 կգ քաշով եւ 51 սմ հասակով:):
Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանն առաջիններից է, ով շնորհավորել է Լիլիին եւ Համոյին առաջնեկի ծննդյան կապակցությամբ: “Շնորհավոր հրաշք Էլմիի ծնունդը”,- դերասանուհու “Facebook”-ի էջում գրել է նա:):
BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին: Էլմի, բարի գալուստ լույս աշխարհ:):
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: