×


Հ.Տ. Հայկո

Հ.Տ. Հայկո

Պոետների տուն` հայ ռեփերների համար :) Հայկական  ռեփն արդեն իր հասցեն ունի` “Պոետների տուն”, որի հիմնադիրը Հ.Տ. Հայկոն է: Ռեփերն օգնության ձեռք է մեկնել այն երիտասարդներին, ովքեր առաջին քայլերն են անում ռեփում, “Պոետների տունն” էլ դառնալու է այն հարթակը, որտեղ կձեւավորվի հայկական ռեփի նոր սերունդը եւ կքննարկվի ռեփ կոչվող պոեզիան: Հ.Տ. Հայկոյի ցանկությունն է նաեւ, որ նորաբաց ակումբը համախմբի ռեփի երկրպագուներին: HT Hayko “Պոետների տան” բացումն օրերս էր: Երեկոյի ընթացքում խոսվել է ռեփի լեզվի, տեքստերի ու այս ոճի ապագայի մասին: Երեկոյի հաղորդավարը  2Pac-ի մեծ սիրահար Խորեն Լեւոնյանն  էր, ում հետաքրքրեց ռեփի լեզուն. “Գրական հայերենով կամ խոսակցականով  ռեփ. ո՞րն է ավելի ճիշտ, ավելի  հարազատ մարդկանց... Եկեք չմոռանանք, որ Թումանյանն “ա” -երով է գրել, իսկ Չարենցն իր ինքնատիպ բանաստեղծություններում հայհոյանքներ օգտագործել”: Հաղորդավարը բնական է համարել այն, որ “Ռուբեն Հախվերդյանի  եւ Արթուր Մեսչյանի ստեղծագործություններից հետո զարգանալու էր պոեզիայի մի նոր ժանր, որը պետք է կոչվեր հայկական ռեփ,  աչքի  ընկներ իր խիզախությամբ, բողոքով, հայհոյանքներով ու հումորով”: “Պոետների տան”բացմանը համերգային  ծրագրով հանդես է եկել Հ. Տ. Հայկոն` “Հ.Տ.” բենդի նվագակցությամբ: Ռեփերի համար  շատ կարեւոր է հայկական ռեփի ապագան. “Զարգանալու համար նոր մարդիկ են անընդհատ պետք, նոր մտքեր ու գաղափարներ: “Պոետների տուն”-ը ճանապարհ կհարթի սկսնակ ռեփերների համար, թույլ կտա նրանց արտահայտվել”: “Պոետների տան” բացմանը Նոր անուն հայկական ռեփում “Պոետների տան” բացմանը հաջորդել է  2-օրյա,  2 փուլից կազմված սկսնակ ռեփերների մրցույթը, որին մասնակցել է 14-ից 24 տարեկան 12 մասնակից: “Freestyle”-ի շրջանակներում շատերը կարողացել են զարմացնել ժյուրիին, որի կազմում են եղել  Հ. Տ. Հայկոն, “Հայք” խմբից Նարեկն ու Դավիթ Բադալյանը: Նրանք մասնակիցներին տեղում ստեղծագործելու թեմաներ են տվել, որոնք րոպեներ անց դարձել են երգ` մի դեպքում հաջող, մյուսում էլ` ոչ այնքան: “Պայման կար` չօգտագործել հայհոյանքներ ու անձնական վիրավորանք”- BRAVO.am-ին ասել է Հ. Տ. Հայկոն: Մրցույթի երկրորդ փուլի ավարտին հայտնի է դարձել հաղթողին անունը. Արտի` Արթուր Սարգսյանի համար երեկոյի կազմակերպիչը լավ ապագա է տեսնում ռեփում: “Ունենք բավական լավ սերունդ, որի շնորհիվ հայկական ռեփը զարգանալու է: Քասթինգ կլինի նաեւ այս շաբաթ, ինչը կավարտվի նմանատիպ մրցույթով”,- նշել է ռեփերն ու հավելել, որ մոտ երկու շաբաթից “Պոետների տան”-ը  կլինի նաեւ իր համերգը: Khoren Levonyan & Lilu Հ. Տ. Հայկոյի  ու Լիլիթի համագործակցության մասին “Պոետների տան” բացմանը ներկա էր նաեւ Լիլիթը, ով նախկինում հանդես էր գալիս Լիլու անվամբ: Երգչուհին Խորեն Լեւոնյանի եւ նրա եղբոր` Արսեն Լեւոնյանի ընկերակցությամբ վայելում էր Հ.Տ. Հայկոյի կատարումները, փորձում ըմբռնել ռեփը, որն, ինչպես ինքն է նշում, մինչ այդ իր համար այնքան էլ հասկանալի ժանր չի եղել: “Հայկոյի շնորհիվ ես սկսում եմ սիրել ու ընդունել ռեփը, նա շատ անկեղծ է երգում, տեքստերն էլ խորիմաստ են”- BRAVO.am-ին ասել է Լիլիթը, ով նոր համագործակցություն է սկսել Հ. Տ. Հայկոյի հետ. “Շուտով կնկարահանվի մեր տեսահոլովակը “Ինձանից  դու փախչում ես” երգի հիման վրա”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները`Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW