×


Մարիաննա Հովհաննիսյան

Մարիաննա Հովհաննիսյան

Ո՞ր երկրում է հանգստանալու երգչուհին:) Երիտասարդ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը նախորդ տարի իր ընտանիքի հետ ջերմ ու տպավորիչ ամառային հանգիստ էր անցկացրել Թունիսում: Այս տարի էլ երգչուհին արդեն կազմել է ամառային հանգստի պլանները: :) Հուլիսի 26-ին ընտանիքով մեկնելու են Շրի-Լանկա՝ 10-օրյա հանգստի, այնտեղից էլ միանգամից կուղեւորվեն Արաբական Էմիրություններ՝ Դուբայ, որտեղ, հավանաբար, կանցկացնեն 5 օր: Marianna Hovhannisyan Մարիաննան ճամպրուկները դեռ չի հավաքել, բայց անհրաժեշտ իրերն արդեն ձեռք է բերել, ամենակարեւորը` նորաոճ լողազգեստներ:). “Չեմ սիրում նախապես պատրաստվել, բայց ծովափնյա հանգստի գնալիս պարտադիր լուծում եմ լողազգեստների հարցը, քանի որ առանց դրանց անիմաստ է ծովափ մեկնելը:)”: Նրա խոսքով, որոշել են մեկնել Շրի-Լանկա, քանի որ եղել են տարբեր ծովափնյա քաղաքներում ու երկրներում, իսկ Շրի-Լանկան նորություն է իր տեսակով, մշակույթով ու էկզոտիկ բնությամբ: Ուզում է տեսնել այն ամենը, ինչ հնարավոր է, հետո էլ կպատմի Bravo.am-ին . “Գիտեմ, որ կղզի է Հնդկական օվկիանոսի ափին, կրոնը բուդդիզմն է, ունեն հիանալի բնաշխարհ, բազմաթիվ առողջարար բույսեր եւ շատ համեմունքներ: Մնացածը կպարզեմ տեղում”: :) Marianna Hovhannisyan Երգչուհին շատ է ուզում լինել Լոնդոնում ու Փարիզում, բայց. “Ամռանն ընտանիքս նախընտրում է ծովափնյա հանգիստ, որպեսզի կարողանանք լիովին լիցքաթափվել ու տրամադրվել հետագա աշխատանքին”: Մարիաննան նշում է, որ նաեւ հայաստանյան հանգստի սիրահար է. Ծաղկաձորն ամենից շատն է սիրում. “Հայաստանի քաղաքներում էլ ենք հանգստանում, տարվա մեջ մի քանի անգամ Ծաղկաձորում եմ լինում, Նոր տարին այնտեղ ենք անցկացնում. թեկուզ մեկ օրով գնալը հաճելի է ու հարազատ: Միայն Ծաղկաձորով չեմ սահմանափակվում. սիրում եմ Սեւանը, Դիլիջանը, Հանքավանը: Ամռանն արտերկրյա հանգտից հետո կամ առաջ անպայման գնում եմ մեր կուրորտային քաղաքները:)”: Marianna Hovhannisyan Այն ընթերցողներին, ովքեր աշխատանքային գրաֆիկի մեջ են, հանգստանալու ժամանակ կամ հնարավորություն չունեն, Մարիաննան առաջարկում է իր տարբերակը. “Կարելի է քաղաքում գտնել զով կանաչապատ վայրեր, գնալ լողավազան կամ երեկոյան ժամերին զբոսնել մտերիմ մարդկանց հետ: Նաեւ կառաջարկեմ ըմպել համեղ ու բնական սառը ըմպելիքներ, եւ, իհարկե, պաղպաղակ ուտել:)”,- ասաց երգչուհին: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Մարիաննա Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW