“Ամուսնության մասին խոսելը շուտ է:)” Հայկական երաժշտական ոլորտում հնարավոր է` շուտով նոր դուետ “ծնվի”, այսինքն` երկու կատարող մշտապես միասին կերգեն: Նշենք, սակայն, որ Երգի պետական թատրոնի 5-րդ սերնդի երկու ներկայացուցիչ Արամ Մուսայելյանն ու Մարտա Կիրակոսյանը կապված են ոչ միայն երգով:): Մոտ 6 ամիս է` Արամն ու Մարտան ընկեր-ընկերուհու կարգավիճակում են: “Իրար ճանաչում ենք շատ վաղուց: Ես դեռ 10-ը տարեկան էի, երբ Երգի թատրոնի կազմով միասին գնացել էինք Իրան՝ համերգների: Սկզբում սովորական շփում էր: Վերջին մեկ տարվա ընթացքում, երբ ամեն օր իրար տեսնում էինք, Երգի թատրոնում փորձերի էինք լինում, ընկերությունը վերածվեց լուրջ հարաբերությունների:)”,- BRAVO.am-ին ասել է Մարտան: “Մարտան իմ աղջիկ տեսակն է”. Արամ “Շատ հարցերի շուրջ միանման ենք մտածում. Մարտան իմ աղջիկ տեսակն է: Կես բառից իրար հասկանում ենք: Շատ հետաքրքիր զգացողություն է, որն ուղղակի բառերով պատմել չեմ կարող”, - մեզ հետ զրույցում նշել է Արամը: Մարտայի խոսքերով` սիրելին իր բնավորության որոշ գծեր փոխել է դեպի լավը. “Քանի որ մենք ոճային, երաժշտական ճաշակների, հետաքրքրությունների առումով իրար շատ նման ենք, մեզ համար հեշտ է, բայց մեկ-մեկ փոքր հարցերի շուրջ հակառակ կարծիքներ ենք ունենում: Մեր վեճերը լուրջ բնույթի չեն լինում:)”: “Չեմ ուզում, որ Մարտան առանց ինձ երգի”. Արամ Մուսայելյան Երկուսն էլ երգի ասպարեզում են, երգում են միասին՝ նույն բեմում, ինչպես նշեցին, հետագայում անհատական գործունեությամբ չեն ուզում զբաղվել: “Իմ կարծիքով՝ առանձին չենք երգի: Չեմ ուզում, որ Մարտան առանց ինձ երգի: Դուետ կկազմենք, որ ամեն տեղ իրար հետ երգենք”, - BRAVO.am-ին ասել է Արամը: Նշենք նաեւ, որ զույգը դեռ չի պատրաստվում ամուսնանալ, այդ մասին չեն էլ մտածում: “Դեռ շուտ է այդ թեմայով խոսելը: Չգիտենք՝ ինչպես կստացվի, բայց միասին երգելը հաստատ է. իրար հետ ավելի լավ կերեւանք:): Արդեն մտածում ենք առաջին զուգերգի մասին”, -BRAVO.am-ին տեղեկացրել է սիրահար զույգը:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/ եւ զույգի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: