Հայերը կումբիա պարեցին:) Լատինո հնչյունների ու ոգելից խմիչքների սիրահարներն օրերս “Tequila Fiesta”-ի են մասնակցել: Երեկույթի հատուկ հյուրը Վրաստանից ժամանած դիջեյ SALTERRA-ն էր, ում հնչեցրած երաժշտության ներքո ակումբասերները պարում էին սալսա, բաչատա, ռեգետոն:): “Իսպանական կենտրոն”-ի կազմակերպած բացօթյա փարթիի ընթացքում նաեւ պարային մաստեր-կլաս անցկացվեց:): Ռիթմիկ ու տրամադրություն բարձրացնող մեքսիկական կումբիան, Աշոտ Փարսյանի խոսքերով, Հայաստանում շատ քիչ մարդ է պարում. “Լատինական Ամերիկայում տրադիցիոն պարերից մեկն է: Մեքսիկականը փոքր-ինչ տարբերվում է կոլումբիական, արգենտինական կումբիայից: Առաջին անգամ ենք լայնորեն ցուցադրում, տարածված չէ այստեղ”: “Կոնգրես” հյուրանոցի բացօթյա լողավազանի շրջակայքում հյուրերը պարում էին, խմում, լուսանկարվում: Ի դեպ, թույլատրվում էր նաեւ լողալ, բայց ցանկացողներ, կարծես թե, չկային:): “Կարեւորը ոչ թե խմելն ու հարբելն է, այլ զվարճալի, ուրախ ու ընկերական մթնոլորտում ժամանակ անցկացնելը”,- ասաց կենտրոնի նախագահը: Նա ներկայացրեց նաեւ տեկիլա խմելու կանոնները. “Աղը լցնում են ձեռքի ափի մեջ, ուտում են, խմում տեկիլան, հետո կիտրոնի կտոր են կուլ տալիս”: “Tequila Fiesta”-ի որոշ մասնակիցներ տարբեր ոճերի գլխարկներով էին. պահպանել էին “dress-code”-ի ոչ պարտադիր, բայց ցանկալի կետերից մեկը:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: