×


Միշել Օբամա

Միշել Օբամա

ԱՄՆ-ի առաջին տիկնոջ “35 դոլարանոց” զգեստը :) ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման միշտ առանձնանում է յուրահատուկ ճաշակով: Գեղեցիկ կազմվածք, անթերի ճաշակ եւ դիզայներական հագուստ… Michelle Obama Չգիտեմ` արդյոք ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տիկնոջը հայտնի է “եղիր պարզ, եւ մարդիկ կձգվեն դեպի քեզ” ասացվածքը, բայց արի ու տես, որ “NBC`s Today” հաղորդման շրջանակներում ելույթի ժամանակ նա կրել է շվեդական “H&M” ընկերության արտադրանքի զգեստ, որի արժեքը կազմում է ընդամենը… 35 ԱՄՆ դոլար: Վստահեցնում եմ ձեզ, դուք ճիշտ կարդացիք, ոչ մի սխալմունք չկա :): Նման քայլը մեծ գովազդ է “H&M” ընկերության համար, եւ այս սեւ ու սպիտակ զգեստը ամենապահանջվածն է դարձել վերջին մի քանի օրերի ընթացքում: Michelle Obama “Բոլորն էլ պետք է մի բան հագնեն առավոտյան, իմ հագուստը կախված է այն բանից, թե ինչ վայրեր եմ այցելելու, պետք չէ ֆիքսվել դրա վրա”,- ասում է Միշել Օբաման: Ի դեպ, նման դեպք եղել է նաեւ 2008 թվականին, երբ Միշելը ներկայացել է նույն ընկերության զգեստով, որը կրկին 35 դոլար է արժեցել :): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.thelocal.se

Կարդալ ավելին

Quality Sign BW