×


Մհեր

Մհեր

Երգիչը Յուրմալայից դատարկաձեռն չի վերադարձել:) Մհերը, ով օրերս մեկնել էր Յուրմալա՝ սատարելու “Նոր ալիք”-ում Հայաստանը ներկայացնող Էրիկին եւ երգելու մրցույթի պաշտոնական բացման ժամանակ, ակտիվ հանգստի ընթացքում իր նոր տեսահոլովակի նկարահանումներն է իրականացրել: Mher and Dina Լատվիական Յուրմալա քաղաքում երգիչը նկարահանումներ էր իրականացրել նաեւ անցյալ տարի: Այս եւ նախորդ՝ “Кто” երգի տեսահոլովակի ռեժիսորը լատվիացի Դենիս Մաշկանովն է: “Գեղեցիկ տեսարաններով կլիպ ենք նկարել` առանց սյուժետային գծի: Փորձել ենք ուրիշ ոճի երգ ու տեսահոլովակ ստանալ, որ անցած տարվա կլիպի շարունակությունը չդառնա”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասաց երգիչը: Ի տարբերություն նախորդի, այս անգամ երգը հայալեզու է, կոչվում է “Քեզ համար”: Տեսահոլովակում ծովափին խարույկի մոտ երգիչը կիթառ է նվագում, բայց խոստովանում է՝  իրականում նվագել չգիտի, ուղղակի “ռոմանտիկ տեսարանին կիթառը հարմար է, երաժշտության մեջ եւս օգտագործվել է այդ գործիքը”: “Քեզ համար” “Երբ գեղեցիկ կերպար էինք փնտրում, Դիանային առաջարկեցինք դառնալ կլիպի աղջիկը, համաձայնեց: Նա հայուհի է, ծնողների հետ “Նոր ալիք”-ի ներկայացուցիչներն են Հայաստանում”, - ասաց Մհերը՝ ավելացնելով. “Հատուկ սցենար չի գրվել, ուղղակի երգում եմ, երջանիկ եմ, որ սիրահարվել եմ, բայց դա իրականություն չէ, ուղղակի խաղում ենք, սիրավեպ չունենք:)”: Մհերը կեսկատակ, կեսլուրջ նշեց՝ եթե հաջորդ տարի էլ մեկնի Յուրմալա, գուցե նորից նոր տեսահոլովակ նկարահանի. “Հայաստանից դուրս նկարահանելն իր առավելություններն ունի. ավելի հարմար է, կան տեսարժան վայրեր, հետո էլ 20 օր Յուրամալայում էի, որոշեցի ակտիվ հանգստից բացի նաեւ նոր աշխատանքով վերադառնալ”: Mher Նրա խոսքով՝ երգն ի սկզբանե նվիրված է եղել Սուսաննա անունով մի աղջկա. “Նրա ծնողների հետ ծանոթ եմ, ցանկացան, որ ես կատարեմ այն աղջկա ծննդյան առթիվ: Կարծում եմ՝ հիթային երգ է, որոշեցի տեսահոլովակով ներկայացնել, դեռ համերգներին չեմ կատարել”, - ասաց Մհերը` հավելելով, որ պրեմիերան նախատեսում է օգոստոս ամսվա ընթացքում, որից հետո եթերում կլինի հաջորդ տեսահոլովակը՝  Նունե Եսայանի հետ զուգերգը: Երգիչը հույս ունի՝ մինչեւ տարվա վերջ, հավանաբար նոյեմբերին, նոր մենահամերգով կներկայանա Երեւանում. “Ծննդյանս 30-ամյակի ու երաժշտական գործունեությանս 15 տարվա առիթով ուզում եմ մեծ համերգ կազմակերպել: Միգուցե չստացվի ծննդյանս օրը՝  նոյեմբերի 13-ին, բայց հուսով եմ՝ համերգը կկայանա”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Մհերի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին