Երգչուհին առաջին անգամ ցուցադրել է երեխաներին
Մրայա Քերին, ով ուղիղ վեց ամիս առաջ է առաջին անգամ մայրացել, օրերս ամուսնու` Նիք Քենոնի հետ բացել է գաղտնիության քողն ու աշխարհին ցուցադրել իրենց երկվորյակներին` Մոնրոյին եւ Մորոկանին:):
Զույգն երեխաների հետ մասնակցել է հաղորդավարուհի Բարբարա Ուոլթերսի հեռուստաշոուին, որի ընթացքում 41-ամյա հայտնի երգչուհին նշել է` անչափ երջանիկ է մայր լինելու համար: Նա նաեւ պատմել է հղիության ընթացքում ունեցած խնդիրների մասին:
“Չէի հասկանում` ինչպիսի ազդեցություն է ունենում հղիությունը մարմնիս վրա’’,- ասել է Մրայա Քերին ու հայտարարել, որ այլեւս երբեք երեխա չի ունենա:
Երջանիկ հայրը` Նիքը, երազում է, որ փոքրիկները բարձրագույն կրթություն ստանան, իսկ մայրիկը`Մրայան, ուզում է, որ բալիկներն իր ճանապարհով գնան ու երգիչներ դառնան: “Նրանք արձագանքում են երաժշտության հնչյունները լսելուն պես:)’’,- ուրախությամբ նշել է Մրայան:
“Ընտանիքս ինձ տալիս է ամեն ինչ: Հարազատներիս սերը շատ կարեւոր է ինձ համար: Վերջապես ինձ լիակատար եմ զգում: Սերն անսահման, աննկարագրելի աշխարհ է’’,- ասել է երգչուհին:
Մինչ այս համացանցում տեղադրված էր միայն մեկ լուսանկար, որում երեխաների դեմքերը չէին երեւում: Այժմ արդեն բոլորը կարող են ծանոթանալ Մրայա Քերիի փոքրիկների հետ, որոնց նկարները կարող եք նաեւ դուք դիտել ստորեւ ;):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: