Ով է երգչուհու նոր սիրեցյալը :)
2011 թվականի հունվարին Bravo.am-ը ձեզ պատմեց, որ երգչուհի Շակիրան վերջնականապես բաժանվել է իր փեսացու Անտոնիո դե լա Ռուայից, ում հետ նրանք 11 տարի միասին էին ապրել: Անցել է ընդամենը մեկ ամիս, հիմա փետրվարի վերջն է, իսկ երգչուհին արդեն երջանիկ ժպտում է իր նոր սիրեցյալի կողքին:
Իսկ նոր սիրեցյալը ոչ ավել, ոչ պակաս “Բարսելոնա” ակումբի եւ Իսպանիայի հավաքականի հանրահայտ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն է: Ի դեպ, Շակիրան 10 տարով մեծ է Ժերարից, բայց դե սերը տարիք չի հարցնում :):
Վերջին օրերին զույգին հաճախ են տեսնում միասին, եւ չնայած նրանք պնդում են, թե պարզապես ընկերներ են, մարդիկ հակված չեն դրան հավատալու:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.starslife.ru


×
8,348






