Քիմի հարսանիքին միասի՞ն կներկայանան :)
Ռիհանան օրերս հերթական “ստատուսն” է գրել Twitter-ի իր էջում, ինչին անմիջապես արձագանքել ու “քոմենթել” է գեղեցկուհի Քիմ Քարդաշյանի եղբայրը` Ռոբը, ով սոցիալական այս ցանցում Ռիհանայի ընկերների ցանկում է: Նրանց հետեւյալ երկխոսությունը արտասահմանյան կայքերում սկսել են ակտիվ քննարկել.
Ռիհանա. “Ուֆ, փոփքորնի ու հեռուստատեսության հետ եմ”:
Ռոբ. “Տեսա ու չկարողացա չպատասխանել: Կարող եմ փոխել ամեն ինչ”:
Ռիհանա. “Քնելուդ ժամանակն է”:
Ռոբ. “Աստված իմ: Լավ էլի, բալես: Կարող ես ինքդ էլ ինձ քնելու ուղեկցել”:
Հաջորդ առավոտ Ռոբ Քարդաշյանի գրած “ստատուսն” էլ սա է. “Ընկերուհի եմ փնտրում, ով ինձ կուղեկցի քրոջս` Քիմ Քարդաշյանի հարսանիքի ժամանակ”:
Ո՞վ կուղեկցի խեղճ ու միայնակ Ռոբ Քարդաշյանին. Ռիհանա՞ն:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.rockandredbeard.com


×
10,003





