Աշխարհի ամենասեքսուալ տղամարդը Դերասան եւ “արնախում” Ռոբերտ Փեթինսոնն արդեն երրորդ անգամ գլխավորել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը:): Սեքսուալ 50 տղամարդկանց ներկայացրել է “Glamour’’ ամսագիրը` հիմնվելով 40 հազար ընթերցողի քվեարկության արդյունքների վրա: Աշխարհի ամենասեքսուալի տիտղոսը Ռոբերտը նվաճել է, իհարկե, “Խավարում”-ում իր` վամպիրի դերի շնորհիվ: Ամենասեքսուալ 50 տղամարդկանց ցուցակի երկրորդ պատվավոր տեղում նույն ֆիլմից մեկ այլ դերասան Թեյլոր Լոթներն է: Ասքը, փաստորեն, խենթացրել է ֆիլմի սիրահարներին եւ ոչ միայն ;): Ամենասեքսուալների հնգյակում են հայտնվել նաեւ Ջոնի Դեփը, Դեւիդ Բեքհեմը եւ Զակ Էֆրոնը: Վեցերորդ հորիզոնականում է առնական դերասան Ջերարդ Բաթլերը, յոթերորդը Ալեքսանդր Սկարսգարդն է: Ութերորդ եւ իններորդ հորիզոնականները կիսել են Հարեթ Հեդլունդն ու Գարեդ Ֆոլոուիլը: Իսկ հաղթական տասնյակը եզրափակում է աղջիկների սիրելի արքայազն Հարին, ով կրկին վերսկսել է իր ծառայությունն Աֆղանստանում: Ի դեպ, հատկանշական է, որ արքայազն Վիլյամն է ամուսնությունից հետո լքել ամենասեքսուալների ցուցակը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: