×


Սյուզան Մարգարյան

Սյուզան Մարգարյան

“Սիրուշոն իր անակնկալներով հայրիկից ետ չի մնում:)” Սյուզան Մարգարյանը հոկտեմբերի 6-ին նշել է 50-րդ տարեդարձը: Երգչուհին չի թաքցնում իր տարիքը, նշում է՝ ապրած տարիներն իր ձեռքբերումն են. “Այնպիսի կլոր տարիք է, որ մտադիր էինք մեծ երեկույթ կազմակերպել, բայց մեր զավակները՝ Սիրուշոն եւ Լեւոնը, այս պահին Հայաստանում չեն, երեւի, կհետաձգենք, որովհետեւ նրանց ներկայությունը կարեւոր է մեզ համար”: Syuzan Margaryan BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին նշել է` ծննդյան օրն անց է կացրել ամուսնու՝ դերասան Հրաչյա Հարությունյանի հետ. “Ամուսնուս հետ շատ լավ ու գեղեցիկ օր եմ անցկացրել: Գնացել ենք Էջմիածին, շրջել ենք մեր գեղեցիկ վայրերով, երեկոյան էլ դարձյալ միասին ընթրել ենք: Ամեն ինչ ինքն էր կազմակերպել, տպավորիչ օր էր ինձ համար:)”: Սյուզան Մարգարյանի խոսքով` դուստրն այս տարի իրեն շնորհավորել է հեռախոսով. “Սիրուշոն իր անակնկալներով հայրիկից ետ չի մնում: Երբ փոքր էր, ինձ նվիրեց իր գրած բանաստեղծությունը, երբ մի քիչ մեծացավ, նվիրեց երգ, հետո էլ՝ իր գրած երգերով մի ամբողջ ձայնասկավառակ: Ի դեպ, մի քանի տարի առաջ “Օրոր” երգն ինձ նվիրել է ծննդյանս առթիվ: Անցած տարի եւս նոր երգ նվիրեց, որն իմ մասին է գրել, կոչվում է “Իմ երգ”, շուտով կձայնագրվեմ”: Hrachya Harutyunyan, Sirusho and Syuzan Margaryan Երգչուհին նշում է, որ նախընտրում է ընտանիքի հետ տոնել ծննդյան օրերը. “Սակայն լինում են դեպքեր, երբ արտերկրում ենք նշում, որքան էլ ցանկալի է, որ ընտանիքի անդամների հետ լինենք: Ամուսինս անսպասելի նվերներ շատ է անում, այնքան մեծ երեւակայություն ունի, որ կարողանում է ամեն անգամ մի հետաքրքիր նվեր մատուցել”: Սյուզանը հիշեց ամուսնու անակնկալներից մեկը:). “Մի քանի տարի առաջ ծննդյանս օրվա գիշերը՝ ժամը 12:00-ից հետո որոշեց իր հերթական նվերը մատուցել: Գիշերը տուն մտավ շատ մեծ տորթով, տասնյակ փուչիկներով, որոնք բաց թողնելուց հետո կպան առաստաղին: Տորթի հետ բերել էր վառվող սալյուտներ, որոնք ուրախ-ուրախ վառեցինք, բայց պարզվեց՝ դրսում վառելու համար էին նախատեսված:): Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց մեր տանը այդ հրավառությունից հետո: Սկզբում վախեցանք, հետո խենթ ծիծաղ սկսվեց, տորթն էլ ամբողջովին սեւացավ ու վառվեց:)”: Syuzan Margaryan Երգչուհու փոխանցմամբ՝ մեծ խնջույքներին ի թիվս բարեկամների ու մտերիմների, հրավիրում է նաեւ շոու-բիզնեսի իր ընկերներին. “Անպայման հրավիրում եմ նաեւ մտերիմ կոլեգաներիս, բայց երբեւիցե հյուրերիցս չեմ ակնկալում, որ, անպայման, երգեն: Երգը մեր ամենօրյա աշխատանքն է, մեր տոնական օրերին լարվածությունը մի կողմ ենք դնում եւ լիարժեք ուրախանում”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/ Լուսանկարները` Սիրուշոյի եւ Սյուզան Մարգարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW