×


Վիլյամ եւ Քեթրին

Վիլյամ եւ Քեթրին

Հայտնի է Քեթրինի հարսանեկան երկրորդ զգեստը Ապրիլի 29-ին  ականատես եղանք դարի ամենահետաքրքիր եւ սպասված իրադարձություններից մեկին: Եվ ահա, անգլիական թագավորական հարսանիքն ավարտվեց,  սակայն  դրա  շուրջ կրքերն ու  քննարկումները դեռեւս երկար կշարունակվեն :): William & Kate Նախ` արքայազնը եւ իր տիկինը` արդեն դուքս եւ դքսուհի Վիլյամն ու Քեյթը, Բուքինհեմյան պալատում լուսանկարվեցին թագաժառանգ բարեկամների հետ` պաշտոնական դիմանկարների համար: Դրանից հետո պալատում տեղի ունեցավ  պաշտոնական երեկո` 300 հատուկ հրավիրված հյուրերով, որն, ի դեպ, փեսացուի հայրը, նույն ինքը` արքայազն Չարլզն էր կազմակերպել: Հայտնի դարձավ բոլորին հետաքրքրող երկրորդ առեղծվածը` Քեյթ Միդլթոնի հարսանեկան երկրորդ զգեստը. կրկին “Ալեքսանդր Մաքուին” նորաձեւության տուն եւ կրկին Սարա Բերթոն: Իսկ Վիլյամը զինվորական հագուստը փոխարինեց դասական սմոքինգով: Catherine Middleton Հաջորդ օրը` ապրիլի 30-ին, զույգը ուղղաթիռով հեռացավ Բուքինհեմյան պալատից: Մի շտապեք մտածել, որ նրանք հիմա մեղրամիսն են վայելում. Վիլյամն ու Քեյթը  հետաձգել են մեղրամիսը: Փոխարենը նրանք մի քանի օր կանցկացնեն Մեծ Բրիտանիայում, որից հետո կվերադառնան իրենց սովորական կյանքին. Վիլյամը կշարունակի ծառայությունը, իսկ Քեյթը հավատարիմ կնոջ նման կսպասի իր ամուսնուն “Քլերենս Հաուս” կոչվող տանը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.starslife.com

Կարդալ ավելին

Quality Sign BW