×


Վիլյամ եւ Քեթրին

Վիլյամ եւ Քեթրին

Արքայական զույգը` նորաձեւ եւ երջանիկ Լոնդոնը, ետեւում թողնելով Նյու-Յորքին, կարող է համարվել  2011 թվականի նորաձեւության մայրաքաղաքը:  Այսպիսի արդյունք է ցույց տվել  “Global Language Monitor” հետազոտական կազմակերպության  սոցիալական վերջին հարցումը: Այս գործում մեծ է Քեմբրիջի դքսուհի Քեթրինի ու վաղաժամ մահացած դիզայներ Ալեքսանդր ՄակՔուինի դերը: Հենց նրանց անուններն են ամենից հաճախ հիշատակվել ԶԼՄ-ներում 2011 թվականին: Alexander McQueen and Catherine Middleton Ամբողջ աշխարհն էր քննարկում արքայազն Վիլյամի ընտրյալի հարսանյաց զգեստը, իսկ ՄակՔուինի` Լոնդոնում տեղի ունեցած  “Savage Beauty” նորաձեւության ցուցահանդեսը ցնցել էր նորաձեւության աշխարհը: Երեւանն ամենանորաձեւ քաղաքների ցուցակում չկա, իսկ Լոնդոնից բացի, նորաձեւ են համարվել  նաեւ Նյու-Յորքը, Փարիզը, Միլանը, Հոնկոնգը, Բարսելոնան, Սինգապուրը, Տոկիոն եւ Բեռլինը: Ի դեպ, արքայազն Վիլյամն ու Քեթրին Միդլթոնը այցելել են Բիրմինհեմում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով տուժածներին: Եվ չնայած, որ այցելության առիթը բավական տխուր էր, Քեթրինն, ինչպես միշտ, շլացուցիչ տեսք է ունեցել` եւս մեկ անգամ շեշտելով, որ Լոնդոնն իզուր չէ նորաձեւության մայրաքաղաք համարվել: Քեթրինը կրել է հենց Ալեքսանդր ՄակՔուինի վերջին հավաքածուից կիսաշրջազգեստ եւ բաճկոն: Առաջարկում ենք դիտել լուսանկարներն ու գնահատել էլեգանտ դքսուհու ոճը:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW