Բրիտանիան նշում է թագուհու ծնունդը Հունիսի 12-ն ու 13-ը բավական ծանր ու հոգնեցնող էին Անգլիայի թագավորական ընտանիքի համար:): Նախ` Մեծ Բրիտանիան տոնեց թագուհի Էլիզաբեթ Երկրորդի ամուսնու` Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի պաշտոնական ծննդյան օրը` 90-ամյա հոբելյանը: Բայց ի տարբերություն այս տոնակատարության, որ առանձնացավ իր համեստությամբ, թագուհու ծննդյան 85-ամյակը տոնվեց բոլոր ավանդույթների համաձայն` մեկնարկելով մեծ ու շքեղ շքերթով Լոնդոնի կենտրոնում: Պատմության մեջ առաջին անգամ շքերթին մասնակցել է արքայազն Վիլյամը: Նա ձիավարելով հայտնվել է հանրության առջեւ այն նույն համազգեստով, որ կրում էր իր ամուսնական արարողության ընթացքում եւ մորթե գլխարկով: Հատուկ արարողության ընթացքում թագուհին էլ է հանդես եկել ասպետի դերում` կրելով համապատասխան համազգեստ: Դե, իհարկե, բոլորի ուշադրության կենտրոնում էր արքայազն Վիլյամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեթրինը: Ինչպես միշտ, նա էլեգանտ էր: Քեթրինի, ինչպես նաեւ թագավորական ընտանիքի մյուս անդամների տեսքը գնահատեք` դիտելով լուսանկարները:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.spletnik.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: