×


Վրեժ Կիրակոսյան

Վրեժ Կիրակոսյան

“Թող հինգ ունկնդիր ունենամ, բայց հավատարիմ մնամ դասական ոճին” Վրեժ Կիրակոսյանը, հետեւելով “X-Factor” նոր նախագծի մասին պատմող գովազդներին`  ձայնային տվյալներ, տարիքային ոչ մի սահմանափակում, որոշում է մասնակցել:  Ընկերները եւս խթանեցին նրա մասնակցությունը: Վերջին խոսքը Վրեժի մայրիկինն էր:):  Երկար մտածելուց հետո մի առավոտ նա արթնանում է  եւ գնում Կիեւյան փողոցի վրա գտնվող “Շանթ” հեռուստաընկերություն, վերցնում է  225 համարն ու դասական ոճին հավատարիմ մնալով` երգում  Լուչիանո Պավարոտիի եւ Կարուզոյի երգացանկից երգեր … Նա ոչ միայն հաղթահարեց մրցույթի նախընտրական փուլերը, այլ նաեւ դարձավ “X-Factor” նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող: Փոքրամարմին, ցածր ձայնով զրուցող, համեստ Վրեժի հզոր վոկալային տվյալները զարմացրին ու հուզեցին շատերին: Vrej Kirakosyan Երաժշտությունը Վրեժի համար միշտ էլ մի ուրիշ աշխարհ է եղել, թեեւ չի զբաղվել դրանով մինչ նախագծին մասնակցելը: “Դո Ռե Մի” մրցույթից հետո, երաժշտական դադար ունենալով, ընտրել է իրավաբանի մասնագիտությունը: 2007 թվականին ծննդով լոռեցի Վրեժը աշխատանքի է անցնում Երեւանում` զբաղեցնելով Մշակույթի պետական քոլեջի փոխտնօրենի պաշտոնը եւ դասավանդելով այնտեղ: Նա նաեւ ''Էմմի Բի'' պրոդյուսերական կենտրոնի գործադիր տնօրենն է: Երկու տարի Վրեժը չէր զբաղվել վոկալով, հիմա դա իր առօրյայի անբաժանելի մաս է կազմում:): Վրեժ  եւ Գիսանե -Յուրաքանչյուր հարցում համաձայնվո՞ւմ էիր ժյուրիի անդամ Գիսանե Պալյանի հետ, ով նախագծի շրջանակներում քո պրոդյուսերը դարձավ, թե՞ քո դիրքորոշումը եւս կար: - Գիսանեն դասական երաժիշտ է: Հենց այդտեղից էլ հաջողությունը ժպտաց ինձ :): Նա չցանկացավ շատ փոխել ինձ, իմ ոճը: Իմ երազանքն է եղել  դասական ոճում ներկայանալ: Թող հինգ ունկնդիր ունենամ, բայց հավատարիմ մնամ դասական ոճին:  Ընթացիկ երգերի ընտրությունը միասին էինք քննարկում: Vrej Kirakosyan - Բայց խուճապի պահերին  ո՞վ էր կառավարում իրավիճակը:): -Ճիշտն ասեմ` Գիսանեն էր կառավարում: Նա ինձ անդադար ուժ էր տալիս, հանգստացնում էր: Ասում էր` “Արա այն, ինչ զգում ես, այն, ինչ ես քեզնից պահանջում եմ, մնացած ամեն ինչ լավ կլինի”: Նա շատ ուժեղ անձնավորություն է: - Գիսանեի ներկայությունը դահլիճում օգնո՞ւմ էր: Տեսողական կապ կա՞ր: - Անպայման: Մի անգամ Նաիրա Գյուրջինյանն ասաց` “Միշտ  “մամաշայիդ” ես նայում, երբ երգում ես”:): Իր դեմքի արտահայտությունից շատ բան էի զգում: -Բացի Գիսանեից,  ովքե՞ր էին գալիս քեզ ոգեշնչելու: -Ընկերներս մշտապես դահլիճում էին: Հարազատ երեք քույր ունեմ, երկուսը եւս միշտ ներկա էին դահլիճում, ուժ էին տալիս ինձ: Ամենամեծ էներգիան ինձ փոխանցում էին հորեղբորս երկու աղջիկներն, ովքեր ամուսնացած են, բալիկներ ունեն. անդադար զանգում էին ինձ ու ոգեշնչում: Մտածում էի, եթե չհաղթեմ, իրենք ավելի են տխրելու:): Vrej Kirakosyan Նախագծի ժյուրիի անդամները եւ մասնակիցները - Երբ նախագիծը մոտենում էր ավարտին, ժյուրիի յուրաքանչյուր անդամ իր մասնակցի համար էր ցավում,  ավելի “սառը” գնահատական  էիք ստանում: Որքանո՞վ  էր դժվար ելույթ ունենալ այդ ընթացքում: - Նախագծի ձեւաչափն էր այդպիսին: Յուրաքանչյուր ժյուրի-պրոդյուսեր իր երգչին էր ոգեշնչում: Երբեմն, հանդիսատեսն էլ կարծիք էր հայտնում, որ անարդար նկատողություններ եմ ստացել: Բայց դա մրցույթ է, ինքս էլ առողջ մրցակցության կողմնակից եմ: -Ամենից շատ  ո՞ր մասնակցի համար տխրեցիր, երբ լքեց նախագիծը: - Տխրեցի, երբ նախագիծը լքեցին Նելլին, Եվան, Արմինեն: -Իսկ հիմա մտերմությունը մասնակիցների հետ շարունակվո՞ւմ  է: -Շատ մտերիմ եմ Եվա Սուջյանի հետ. մի ուրիշ կապ է ստեղծվել, շատ լավ ընկերներ ենք դարձել: Vrej Kirakosyan Վրեժը հաղթանակից հետո -Հաջողությունն  ու տաղանդը մի՞շտ են համատեղելի: -Հաջողությունը միանշանակ կարեւոր է կյանքում: Հաջողությունը ժպտում եւ ճանապարհ է բացում, իսկ հետո քեզնից է կախված` որքանով ես պատրաստ օգտագործել այն: Ես ինձ տաղանդավոր չեմ համարում: Եթե ընդունակություններ ունես, քեզ համար ճանապարհ է բացվում  դրանք ցուցադրելու համար: -Հաղթանակից հետո էլ համեստ ես մնացել :): -Գիտես, շատերն են գովում հիմա, բարի ու լավ խոսքեր ասում: Մանկությանս ընթացքում ծնողներս շատ չեն գովել ինձ: Նրանք ասել են` ինչ անում եմ, պետք է լավ անեմ: Միակ դեպքը, որ մայրս գովեց ինձ, այս նախագծից հետո էր, ասաց ` ''ապրես'' :): -Այնուամենայնիվ, ի՞նչ փոխեց հաղթանակը քո մեջ: - Նույն Վրեժն եմ, ոչինչ չի փոխվել:): Նոր եմ զգում, որ հաղթանակն ինձ ճանաչում տվեց: Մի քանի օր առաջ Ստեփանավանի քաղաքապետն ինձ նվիրված մի համերգ էր կազմակերպել: Հենց դրա ընթացքում զգացի մարդկանց վերաբերմունքը: Վրեժի սիրտն ազատ  է:) - Ասացիր, որ դասական ոճին հավատարիմ ես մնալու: Անձնական կյանքում եւս պահպանողակա՞ն ես: -Այո, պահպանողական եմ: Սիրում եմ գտնել նորը, բայց ինձնով անել: Շատը չեմ սիրում, թող լինի մեկը, բայց լավը: Աղջիկների ընտրության հարցում եւս պահպանողական եմ:): Լավագույն նորը մոռացված հինն է ինձ համար: Ես երբեք չեմ ցանկանա արտասահմանում ապրել: Այստեղ պետք է ապրեմ ու երեխաներիս մեծացնեմ: Կինս էլ հայ պետք է լինի: Vrej Kirakosyan -Իսկ ընտրյալ արդեն ունե՞ս: -Ոչ, չունեմ :): - “X-Factor” նախագծի հաղթողին հնարավորություն է ընձեռվում երկու սինգլ ձայնագրել աշխարհահռչակ “Sony Music” ընկերության հետ, ինչպես նաեւ տեսահոլովակ նկարահանել: Այդ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: -Դեռ պարզ չէ` որտեղ են ընթանալու ձայնագրման աշխատանքները: Երգերն էլ ընտրված չեն: Առայժմ կձայնագրենք առաջին սինգլը, հետո կնկարահանենք տեսահոլովակը, հետո էլ կձայնագրենք երկրորդ սինգլը: Այս ամենը պայմանագրի համաձայն պետք է իրականացվի մինչեւ 2012 թվականի սեպտեմբերը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` ''Շանթ'' հեռուստաընկերության եւ Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW