Օլիմպիական չեմպիոնն ամուսնացել է:) Շախմատի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանն արդեն երկու ամիս է` ամուսնացած տղամարդու կարգավիճակում է:): Գրոսմայստերի ու Մարգարիտայի պսակադրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Սուրբ Զորավոր եկեղեցում: Շախմատիստի կինը միջազգային տուրիզմի եւ կառավարման մասնագետ է: Տիգրանը BRAVO.am-ին պատմել է իր եւ սիրելիի ծանոթության ու հարսանիքի մասին եւ, իհարկե, լուսանկարներ է տրամադրել: “Մեզ ծանոթացրել են երկուսիս ընդհանուր ընկերները: Առաջին հայացքից հետաքրքրություն է եղել”,-ասել է Տիգրանն ու հավելել, որ ծանոթությունից 3 ամիս անց երկուսն էլ համարձակություն են ցուցաբերել ու խոսել իրենց զգացմունքների մասին, իսկ ամուսնությունն, ինչպես շախմատիստն է նշել, ուղղակի ժամանակի հարց է եղել. “Պետք էր օրը որոշել”: Զույգի հարսանյաց հանդեսին մոտ 300 հյուր է եղել, Տիգրանի խոսքով` միայն մտերիմ ու հարազատ մարդիկ, որոնց թվում են եղել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, երգիչներ Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, շախմատային աշխարհի այն ներկայացուցիչները, որոնք այդ պահին եղել են Հայաստանում, եւ այլ հայտնիներ: “Հարսանիքն անկրկնելի լավ է անցել, ինչը կարող են հաստատել նաեւ նկարները: )”,- նշել է Տիգրան Պետրոսյանը: Հարսանյաց հանդեսն ուղեկցվել է հարսի ու փեսայի մշակած ծրագրով. կենացներ շատ չեն հնչել, հիմնականում եղել են պարեր, խաղեր, վերադարձ մանկություն` նկարների տեսքով, եւ այլն: Տիգրանի փոխանցմամբ` հարսանիքն ավանդական է եղել, իսկ այդ օրվանից տպավորվել է այն, թե որքան են կարողացել ուրախացնել իրենց ծնողներին, հարազատներին ու ընկերներին: Տիգրանին եւ Մարգարիտային իրենց երաժշտական կատարումների տեսքով անակնկալներ են մատուցել երգիչ ընկերները, իսկ առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի նվերից խոսելով` օլիմպիական չեմպիոնը նշել է. “Շատ գեղեցիկ նվեր է մատուցել:)”: Նորապսակները հարսանյաց հանդեսից հետո մեղրամիսն անցկացրել են Հունաստանում: Խոսելով իր առաջիկա ծրագրերից` Տիգրանն ասել է, որ դրանք շատ են` հիմնականում կապված շախմատային նոր վերելքների հետ եւ ոչ միայն:): Զրույցի վերջում Տիգրանն իր երջանկությունն արտահայտելու համար մեկ բառով է բավարարվել ` “Մարգարիտա:)”: BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին: ): Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Տիգրան Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: