×


Տոնական համերգ

Տոնական համերգ

“Էյ Վի Շոու”-ն եւ բրյուսովցիները շնորհավորեցին կանանց միամսյակը Մայրության եւ գեղեցկության տոնական միամսյակի ավարտին հաշված ժամեր են մնացել:): Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորելու վերջին առիթներից մեկը օգտագործեց “Էյ Վի Շոու Փրոդաքշնը”: Այս անգամ ընկերությունը համերգ էր կազմակերպել Երեւանի այն բուհերից մեկում, որտեղ սովորող աղջիկները ճնշող մեծամասնություն են կազմում:): Կռահեցիք արդեն, որ խոսքը Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մասին է: Ապրիլի 6-ին համալսարանի դահլիճում հավաքվել էին հայ երգարվեստի շատ ու շատ ներկայացուցիչներ` շնորհավորելու կին դասախոսներին եւ ուսանողուհիներին: Leyla Saribekyan & Arsen Grigoryan Նախ` համերգը բացեցին “Էյ Վի Շոու Փրոդաքշն”-ի տնօրեն Արմեն Սարգսյանը եւ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը: Նրանք ողջունեցին հանդիսատեսին եւ շնորհավորեցին մայրերին, կանանց ու աղջիկներին: “Սա առաջին նման համերգն է, որ “Էյ Վի Շոու Փրոդաքշնը” կազմակերպել է ուսանողական խորհրդի հետ համատեղ, բայց այս համերգը շարունակական բնույթ է կրելու”,- ասաց ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանը: Armen Sargsyan & Vazgen Fishyan Համերգին մասնակցեցին Նառան, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը` Մրոն, Աստղիկ Սաֆարյանը,  ինչպես նաեւ “Հայսուպերսթար” նախագիծը ներկայացնող Սուսաննա Պետրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Ջիվան Խաչատրյանը, Հայկ Պետրոսյանը: Երգիչ-երգչուհիները երկուական երգով ողջունեցին հանդիսատեսին ու կանացի երջանկություն մաղթեցին դահլիճում  ներկա գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին: Համերգը վարում էր “Էյ Վի Շոու”-ի  փոխտնօրեն Վազգեն Ֆիշյանը, ով նաեւ ԵՊԼՀ-ի երրորդ կուրսի ուսանող է: Iveta Mukuchyan & Susanna Petrosyan “Էյ Վի Շոու Փրոդաքշնը” շնորհակալագրեր շնորհեց արտիստներին: Լեյլա Սարիբեկյանը իր հերթին նշեց, որ շատ-շատ է ճամփորդել, բայց հայերի նման ուրախ ու ջերմ ուսանողություն չի հանդիպել ոչ մի երկրում:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW