Բիթլն ամուսնացավ երրորդ անգամ:) “Բիթլզ’’ բենդի հիմնադիր, վաղաժամ մահացած Ջոն Լենոնի ծննդյան օրը`հոկտեմբերի 9-ին, մեկ այլ բիթլ` Փոլ Մաքքարթնին, ամուսնացել է երրորդ անգամ:): 69-ամյա սեր Փոլի ընտրյալն է 51-ամյա Նենսի Շեւելը: Նորապսակների հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Լոնդոնի` “Old Marylebone Town Hall” քաղաքապետարանի դահլիճում: Ի դեպ, Փոլը հենց այստեղ է կնքել նաեւ իր առաջին ամուսնությունը Լինդայի հետ: Պաշտոնական արարողությունից հետո նորապսակները խնջույքը շարունակել են երգչի լոնդոնյան առանձնատանը: Փոլի եւ Նենսիի ուրախությունը կիսելու հրավիրված հյուրերը շատ չեն եղել` մոտ 30 հարազատ եւ մտերիմ ընկեր: Նրանց թվում են եղել հաղորդավարուհի Բարբարա Վոլթերսը եւ “Բիթլզի’’ անդամ Ռինգո Սթարը: Հարսնացուի զգեստի հեղինակը Փոլի դուստրն է` դիզայներ Ստելա Մաքքարթնին: Ի դեպ, հարսնացուն պսակադրության օրն անդադար ժպտացել է եւ շատ երջանիկ տեսք է ունեցել, ինչը ակնհայտ է նաեւ լուսանկարներից: Նենսին եւ Փոլը սկսել են հանդիպել 2007 թվականից: 2011 թվականի մայիսին զույգը հայտարարել է նշանադրության մասին: Սա Փոլ Մաքքարթնիի երրորդ պաշտոնական ամուսնությունն է: Ներկայացնում ենք հարսանյաց հանդեսի լուսանկարները, ինչպես նաեւ փոքրիկ տեսանյութ զույգի մասին: BRAVO.am-ը երջանկություն է մաղթում նորապսակներին: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: