“Նոր” Քարդաշյանի հայտնությունը :)
Այնպիսի տպավորություն է, որ Քարդաշյանների ընտանիքը գիշերները թաքուն կլոնավորմամբ է զբաղվում, քանի-որ Քիմ Քարդաշյանը կարծում է, որ երեք քույրերով ամերիկյան շոու-բիզնեսի շուկան գրոհելը բավարար չէ :):
Հենց դա է պատճառը, որ Քիմը գործընթացին է միացրել իր 13-ամյա քրոջը` Քայլիին:
Եվ այսպես, քույրերը մեկնել են Լաս Վեգաս` մասնակցելու “Paris Las Vegas Hotel and Casino” սրահի բացմանը: Այնտեղ նրանք հանդիպել են իրենց ընկերուհուն, “Spice Girls” խմբի նախկին անդամ Մել Բիին ու, դե պատկերացնում եք, որքան են զվարճացել:
Մեզ մնում է միայն հուսալ, որ Լաս Վեգասում ստուգում են անձնագրերը, որովհետեւ լուսանկարներից դիտելով, դժվար է հավատալ, որ աղջնակը ընդամենը 13 տարեկան է:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spletnik.ru


×
7,101





