Հարսանեկան նոր մանրամասներ եւ հատված տեսահոլովակից
Ռեալիթի-շոուի 30-ամյա աստղ Քիմ Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի ամուսնությունից ուղիղ 10-ը օր է անցել: Զույգն արդեն հասցրել է մեղրամիսը վայելել, Քիմը օրերս “MTV Video Music Awards”-ի կարմիր գորգի վրա լուսանկարվում էր, թեեւ գեղեցկուհու հարսի զգեստով նկարներն են դեռեւս ամենասպասվածն ու քննարկվողը:):
Քիմ Քարդաշյանը ոչ մի ջանք չի խնայել` սեփական հարսանյաց հանդեսն այնպես կազմակերպելու ու անցկացնելու, որ դրա մասին խոսակցություններն անսպառ լինեն:):
Այժմ քննարկումների կիզակետում են Քիմի քույրերը, ովքեր իր հարսանիքին ներկայացել են հարսանեկան զգեստ հիշեցնող հագուստով: Ի դեպ, այդ զգեստների հեղինակը եւս հայտնի դիզայներ Վերա Վանգն է:
Քիմն ու Քրիսը, ըստ Daily Mail-ի, 3 միլիոն եվրո են ծախսել մոտ 400 հյուրերով հարսանեկան արարողությունը կազմակերպելու համար: Ի դեպ, ներկաների մեծամասնությունը, Քիմի ցանկությամբ, եւս սպիտակ գույնի հագուստով են եղել:
“Ես կարծես հեքիաթում լինեի: Ամեն ինչ այնքան կազմակերպված էր ու գեղեցիկ, որ ուզում էի կանգնեցնել ժամանակը եւ կրկին վայելել ամեն վայրկյանը’’,- հարսանեկան արարողությունից հետո ասել է Քիմի մայրը:
Փեսան էլ կիսվել է իր տպավորություններով, թե ինչ ապրումներ է ունեցել, երբ առաջին անգամ տեսել է Քիմին հարսի զգեստով. “Շունչս կանգնեց: Այնքան գեղեցիկ էր: Զգացի, որ ստեղծված ենք միմյանց համար’’:
Ի դեպ, համացանցում է հայտնվել Քիմ Քարդաշյանի Jam (Turn It Up) երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակից մի հատված, որն էլ կարող եք դիտել ստորեւ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
18,192







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: