Լուսանկարների շարք «ELLE» ամսագրի համար
Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ զվարճանքների 29-ամյա սիրահար Քիմ Քարդաշյանը եւ 16-ամյա երգիչ Ջասթին Բիբերը, այն էլ թաց հագուստով միասին Բահամներում լողալիս: Պարզվում է, նրանք մասնակցել են «ELLE» ամսագրի համար լուսանկարների նոր շարքի նկարահանմանը, որտեղ զույգը գովազդում iPad-ը:
«Այս լուսանկարներն արվել են «Շրջանավարտ» թեմայով: Նկարահանումների ժամանակ մենք հիասքանչ ժամանակ ենք անցկացրել Ջասթինի հետ միասին»,- գրել է Քիմը իր անձնական բլոգում ու տեղադրել լուսանկարները այնտեղ:
Պատկերացնո՞ւմ եք, որքան պատմելու բան կունենա երիտասարդ երգիչ Ջասթին Բիբերը իր տարեկիցներին :) :
Աղբյուրը` www.sutki.net
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


×
12,226






