×


“Forte Tea House”

“Forte Tea House”

Թեյախմության նոր վայր Երեւանում :) Նազենի Հովհաննիսյանը, Հասմիկ Կարապետյանը, Արեւիկ Ալավերդյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Մայա Պողոսյանը երեկ երեկոյան գնացել էին թեյ ըմպելու:): “Forte” թեյը համտեսում էին նաեւ դիզայներ Գեորգի Հարությունյանը, երգիչ, գործիքավորող Նիկ Էգիբյանը, թարգմանիչ Արտաշես Էմինը` Գեւորգ Էմինի որդին, եւ շատ-շատ այլ հյուրեր. "ասեղ գցելու տեղ չկար”:): Georgi Harutyunyan Թեյախմությունը տեղի էր ունենում “Forte Tea House”-ում: Մաշտոցի 37 հասցեում տեղակայված թեյարանի պաշտոնական բացումը հունվարի 11-ին էր: “Արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ ենք փորձել “Forte”-ն ու շատ հավանել: Համային հատկություններից բացի այս թեյը նաեւ գեղեցիկ է փաթեթավորված”,- ասաց Հայաստանում “Forte”-ի միակ ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը: Չինական թեյի տեսականին վայելեք հենց “Forte Tea House”-ում: “Ցանկացել ենք գեղեցիկ թեյարան ստեղծել: Ինձ թվում է` հաջողվել է, արդեն հաճախորդներն էլ կգնահատեն: Մոդեռն ոճի մեջ ենք կահավորել. հիմա այսքան մարդկանց մեջ շատ բաներ նկատելի չեն, բայց որ հանգիստ օր գաք, կվայելեք:)”,- նշեց թեյարանի տնօրենն ու հավելեց. “Թեյը Միացյալ Նահանգներից ենք ներմուծել` իր բոլոր աքսեսուարներով: Շուտով “Forte Tea House”-ից հնարավոր կլինի նաեւ գնել թեյերը”: “Forte Tea  House” Նազենի Հովհաննիսյանի սուրճն ու սիրելի կանաչ թեյը Նազենի Հովհաննիսյանը Bravo.am-ին ասաց` չինական ձեւով թեյախմության մասնակցել է հենց Շանհայում. “Բայց ոչ գետնին նստած ավանդական ձեւով:): Նախքան ընթրիքը փոքր բաժակներով բավական խիտ կանաչ թեյ մատուցեցին, ու շատ համեղ էր: Ի՟նչն է հետաքրքիր. ուտելուց առաջ այդ թեյը ոչ միայն չխանգարեց, այլեւ օգնեց: Ես մեծ հաճույքով թեյ եմ խմում նաեւ ուտելուց հետո, ինչը, գիտեմ, այդքան էլ ճիշտ չէ:)”: Nazeni Hovhannisyan Հաղորդավարը նաեւ նշեց, որ իր տեսակով սուրճ խմող է. “Թեյ խմելիս հատուկ թեյեր եմ նախընտրում, այսինքն չեմ սիրում, որ հենց այնպես տաք ջուր գնա կոկորդս: Եվ մասնավորապես սիրում եմ այն էկզոտիկ թեյերը, որոնք ունեն հետաքրքիր գույներ, համային գամմաներ… Կանաչ թեյ եմ շատ խմում”: Նազենի Հովհաննիսյանը “Forte” թեյն էլ ըմպեց. “Համեղ էր, բայց մի օր ավելի հանգիստ պայմաններում կգամ ու արդեն իմ ընտրությամբ կխմեմ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW