×


“Արամ Խաչատրյան”

“Արամ Խաչատրյան”

Միջազգային մրցույթի 7-րդ  մեկնարկը Արամ Խաչատրյանի անունը կրող` մշակութային ասպարեզում ամենակարեւոր մրցույթներից մեկը 7-րդ անգամ մեկնարկեց հայ աշխարհահռչակ կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում  հունիսի 6-ին: Armen Babakhanyan & Sergey Smbatyan Բացման արարողությանը ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, որ արդեն մի քանի տարի է` համարվում է մրցույթի պաշտոնական նվագախումբը: Երաժիշտներին նվագակցեց Լիդսի, Դուբլինի, Գինա Բախաուերի, Ուիլյամ Քեփելի, Վան Քլիբերնի անվան մրցույթների մրցանակակիր Արմեն Բաբախանյանը, ով համերգից հետո նշեց, որ մեկ օր Արամ Խաչատրյանի մրցույթը եւս համաշխարհային կարեւորություն կստանա: Մրցույթային օրերը հունիսի 7-ից 12-ն են: Հունիսի 13-ին տեղի կունենա  փակման պաշտոնական արարողությունը եւ հայտնի կդառնան այս տարվա հաղթողների անունները: Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթն իր պատմության մեջ առաջին անգամ այս տարի անց է կացվում դաշնամուր եւ կոմպոզիցիա անվանակարգերում: Կոմպոզիտորի մրցույթին ժամանած մասնակիցները հիմնականում ԱՊՀ երկրներից են: Armen Babakhanyan 2011 թվականին կազմակերպիչները մասնակցության 60 հայտ են ստացել: Արդյունքում 36 դաշնակահար եւ 11 կոմպոզիտոր  են ժամանել Հայաստան` մրցույթին մասնակցելու: Մասնակիցները Երեւան են ժամանել ԱՄՆ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, ԱՊՀ երկրներից: Մասնակցում են նաեւ  կոնսերվատորիայի ուսանող կամ ավարտած հայաստանցիները: Առաջին մրցանակակիր դաշնակահարը կստանա 15.000 դոլար եւ դափնեկրի դիպլոմ: Այդ ամենի հետ մեկտեղ, հաղթողը հնարավորություն կունենա մասնակցել Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւի կամ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Պավել Կոգանի հետ 2011-2012 համերգաշրջանի: Երկրորդ մրցանակակիրը կստանա 10. 000 դոլար, երրորդը` 5 000: Առաջին մրցանակին արժանացած կոմպոզիտորը կպարգեւատրվի 5 000 դոլարով եւ դափնեկրի դիպլոմով: Sergey Smbatyan Մրցույթի հիմնական նպատակն է կրկին հնչեցնել Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը միշտ չէ, որ կատարվում է տարբեր համերգների ընթացքում: Մրցույթի երրորդ փուլում պարտադիր ծրագիր է հենց այդ կոնցերտի կատարումը: Մոսկվայում հավաստագրված գերմանական ալիքներից մեկը հետաքրքրություն է հայտնել լուսաբանելու մրցույթը: Բացի մեր տեղական հեռուստառադիո ալիքներից, մրցույթը լուսաբանելու է 45 կայք, “Культура” ռուսական ալիքը: Այն հեռարձակվելու է նաեւ  ԱՊՀ բոլոր երկրներում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, “Արամ Խաչատրյան -մրցույթ” հիմնադրամը եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը` Արմեն Սմբատյանի գլխավորությամբ: Մրցույթն անց է կացվում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով եւս ներկա էր բացման արարողությանը: Հիշեցնենք,  2003 թվականը  ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարեց Արամ Խաչատրյանի տարի: Հենց այդ տարվանից  էլ  ՀՀ կառավարության որոշմամբ  մինչ այժմ տեղի է ունենում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW