×


“ԱրԱրԱտ”

“ԱրԱրԱտ”

Ապրանքանիշի կոնյակները` նոր ձեւավորմամբ Այսօր Երեւանի կոնյակի գործարանը ներկայացրեց իր նոր նախաձեռնությունը. այսուհետ հանրահայտ “ԱրԱրԱտ” կոնյակները կունենան նոր դիզայն: Siril Klakenin, Ara Grigoryan & Aleksander Ghazaryan “Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպա”-ի մարքեթինգի տնօրեն Սիրիլ Կլակենի եւ “Պեռնո Ռիկար Արմենիա”-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ղազարյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը հայտնել է, որ նոր դիզայն է ստացել ոչ միայն փաթեթավորումը, այլեւ ԵԿԳ-ի բրենդ-խորհրդանիշը. այժմ “ԱրԱրԱտ” ապրանքանիշը կպատկերվի լատինական A տառով եւ Փյունիկ թռչունի կերպարով, որը խորհրդանշում է նորացում, միաժամանակ` հավատարմություն ավանդույթներին: “ԱրԱրԱտ” “ԱրԱրԱտ”-ի նոր լոգոտիպի հեղինակը լոնդոնյան Identica գործակալությունն է: Դիզայնի փոփոխման գործընթացում ներգրավվել են մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից եւ Ֆրանսիայից: ԵԿԳ գլխավոր տնօրենի խոսքերով, նոր լոգոտիպը կոչված է տարբերելու “ԱրԱրԱտ”-ը հայաստանյան մնացած կոնյակներից, որոնց վրա հաճախ պատկերված է Արարատ լեռը: Միաժամանակ, ԵԿԳ-ն ամբողջությամբ չի հրաժարվել աստվածաշնչյան լեռի պատկերից` այն թողնելով շշերի պիտակների վրա: Դե ինչ, վայելեք նոր տեսք ստացած կոնյակները, իսկ մենք կցուցադրենք դրանց լուսանկարները: :) Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW