×


“Հիմա ի՛նչ լավ ա”

“Հիմա ի՛նչ լավ ա”

“The Beatles”-ում` Ջոն Լենոնի 70-ամյակին:) Հոկտեմբերի 9-ին Ջոն Լենոնը 70 տարեկան կդառնար: Հայերը որտե՟ղ պետք է նշեին լեգենդար երաժիշտ, երգահանի տարեդարձը, եթե ոչ երեւանյան “The Beatles” ակումբում: Անվանի “Բիթլզ” խմբի հիմնադիր Ջոն Լենոնի տարեդարձին “The Beatles”-ում ասեղ գցելու տեղ չկար:), ներկաներից յուրաքանչյուրն էլ` իր ձեւով, իր զգացողություններով ու դրանց արտահայտմամբ` տարերքի մեջ:): “John Lennon 70!”, ու  “The Beatles”-ի ու Ջոն Լենոնի երգերն էր հնչեցնում “The Kings' Cross”-ը: “Սուրեն, Հենրիխ, Միշա”,- ներկայացավ ու թիմակիցներին ներկայացրեց Սուրենը:). “Մենք “The Kings' Cross”-ն ենք,  բայց Միշան նոր է  միացել մեզ: Թմբկահար չունենք, ես եմ փոխարինում վերջինին, Միշան էլ ինձ է փոխարինում` բաս-կիթառահարն է:)”: “The Kings' Cross”-ը “Ջահելությունը միշտ ուրախանում է” Ռոք-խմբի համար Ջոն Լենոնի տարեդարձը նշելը մեծ ուրախություն է: “1999 թվականին Երեւանում առաջին ռոք-ակումբը բացվեց, հիմա “Stop”-ն է նույն վայրում: “Ոստան Հայոց”-ի հետ էինք նվագում, ու կարծեմ` հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ նվագել ենք Ջոն Լենոնի ծնունդին: Լավ չեմ հիշում այդ պահը, բայց որ հոկտեմբերի 9-ին միշտ նրա տարեդարձը նշում ենք, հաստատ է:)”,- ասաց Սուրենը ու կատակով հավելեց. “Նախկինում էինք լավ նշում, հիմա  բիձայացել ենք:)”: Իսկ Հենրիխը այլ կարծիքի է. “Չէ, չէ, ընդհանրապես մարդիկ կան, որ ասում են` այ, առաջ ինչ լավ էր, հիմա ինչ վատ ա: Ես համարում եմ, որ միշտ էլ լավ ա: Էդ լավ վիճակը մարդու ներսից ա գալիս, եթե  ներսում ամեն ինչ վատ է, միշտ կասի` այ, էն ժամանակները... Հիմա տխուր է: Ջահելությունը նենց բան է, որ միշտ ուրախանում է”: John Lenon Հենրիխը ոչ մի անգամ Ջոն Լենոնի տարեդարձին էքստրիմի գիրկը չի ընկել:). “Բարի, պոզիտիվ օր է: Ամեն տարի նշում, նվագում էինք ծնունդին, մի տարի այնպես ստացվեց, որ Մոսկվայում էի, Սուրենը զանգեց, ասաց` պետք է ակումբներից մեկում նվագեն, ես էլ որոշեցի մենակ ուրախանալ. “Բիթլզ” էի լսում, ծնունդ էի նշում:)”: Սաշան տրամադրված էր ամբողջ գիշեր ուրախանալ. “Արդեն առաջին հատվածը նվագել ենք, երեկոն ստացվել է, շատ ուրախ եմ: Մոտ մեկ ժամ էլ կնվագենք, հետո մի չորս ժամ էլ էլ ավել կուրախանանք:)”: “The Kings' Cross” 18-ամյա Արամ Գրիգորյանը, ով ռոք-խմբի հետ գրեթե բոլոր երգերը կատարում էր, նշեց` 8 տարեկանից “Բիթլզ” է լսում: Շատ է սիրում մասնավորապես Լենոնին:), իսկ իր սերնդակիցների մեծամասնության սիրելի ոճերից ռեփն ու R&B-ն իրեն չեն հետաքրքրում. “Ես ռոք եմ սիրում: Հայրս, մայրս ռոք են լսում, ես էլ վարակվել եմ: “I want you”-ն ամենասիրելի երգս է, ինձ  թվում է` պետք է այսօր անպայման կատարեն”: Արամի նման “Բիթլզ”-ով վարակված էր նաեւ Անին, ով ուրախությամբ նշում է. “Իրենց երաժշտությամբ անբուժելի հիվանդ եմ”:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW