×


«Մեր բակ»-ի հերոսները` «Վերնիսաժ»-ում

«Արմենիա TV»-ի եթերում այսօր կմեկնարկի «Վերնիսաժ» հաղորդաշարը, որի անդրանիկ թողարկումը նվիրված է «Մեր բակ»-ի 20-ամյակին: 1 ժամ 40 րոպե տեւողությամբ ծրագրի ընթացքում հեռուստադիտողը կտեսնի հայտնի հերոսներին, ովքեր կկիսվեն իրենց հիշողություններով եւ հետաքրքիր բացահայտումներ կանեն:

«Վերնիսաժ» հաղորդման նկարահանումներին


Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ ստեղծագործական մեծ թիմ է աշխատում, ծավալուն աշխատանք են արել ե՛ւ սցենարիսները, ե՛ւ լրագրողները, ե՛ւ հաղորդավարները: «Վերնիսաժ»-ը ձեւաչափով որոշակիորեն նման է ռուսական «Այսօր երեկոյան» ծրագրին.«Կարելի է ասել, ե՛ւ նման է, ե՛ւ նման չէ: Շատ նորամուծություններ եւս կան: Ամիսը մեկ անգամ շաբաթ երեկոյան անդրադառնալու ենք հիշարժան տարեթվերի, մարդկանց. հեռուստադիտողը կվերհիշի անցյալ տարիները, երիտասարդությունը»:

Արտակ Հերիքյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Նա անդրադարձել է նաեւ հաղորդաշարի անվան ընտրությանը.«Այն երկու իմաստ ունի. առաջինը Երեւանում գործող հայտնի Վերնիսաժի հետ ենք կապել, որտեղ ցուցադրվում են եզակի նմուշներ, երկրորդն էլ վերնիսաժ բառի նշանակությունն է:  Ծրագիրը հայտնի իրադարձությունների, մարդկանց եւ հոբելյարների մասին է: Կլինեն անսպասելի հյուրեր եւ բազմաթիվ անականկալներ»:

Հաղորդումը վարելու են Նազենի Հովհաննիսյանը եւ Արտակ Հերիքյանը, հատուկ «Վերնիսաժ»-ի համար կառուցվել է ջերմ գույներով եւ նոր լուծումներով տաղավար: Նազենին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ յուրաքանչյուր հաղորդում գալիս է լրացնելու հեռուստաեթերի ինչ-որ բաց.«Շատ լուրջ թիմ է աշխատում: Կարծում եմ՝ հեռուստադիտողը դրական լիցքեր կստանա: Հաղորդումն անդրադառնում է պատմական տարբեր էտապների. այստեղ մարդիկ գնահատում եւ գնահատվում են»:

«Վերնիսաժ» հաղորդման նկարահանումներին


Ռուբեն Մխիթարյանն էլ հավելել է.«Հաղորդումը շատ աշխատատար է, այդ իսկ պատճառով եթերում կլինի ամիսը մեկ անգամ՝ շաբաթ օրերին: Առայժմ նախատեսված է երկու եթերաշրջան. գարնանը կցուցադրվի 3, իսկ աշնանը` 4 հաղորդում»:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմենիա TV-ն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին